Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները խոսել են տարածաշրջանային զարգացումների մասին

18.03.2023 15:17
957

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 17-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA-ն։

Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի դրական փոխգործակցությունը հարևան և տարածաշրջանային երկրների հետ ճանապարհ է հարթում տարածաշրջանում կայուն խաղաղության, զարգացման և կայունության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության վրա հիմնված միջազգային ավելի մեծ ձեռքբերումների համար։

Չավուշօղլուն ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ կարծիք հայտնելով, որ այս զարգացումը կտանի դեպի իսլամական աշխարհի դիրքերի ամրապնդման, իսլամական երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման։ 

Նախարարները տեսակետներ են փոխանցել երկկողմ կապերի ընդլայնման շուրջ։

IRNA-ի փոխանցմամբ, հեռախոսազրույցում քննարկվել են նաև Իրանի հարաբերություններն Ադրբեջանի հետ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10