Իրանի հակաահաբեկչական գործողությունը համապատասխանում է միջազգային պարտավորություններին. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

18.01.2024 11:59
750

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հակաահաբեկչական գործողություններն Իրաքում և Սիրիայում լիովին համապատասխանում են երկրի միջազգային պարտավորություններին։ Ըստ նրա՝ այդ գործողություններն անհրաժեշտ են ահաբեկչության դեմ պայքարի համար, հայտնում է IRNA գործակալությունից:

Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախագահող Ֆրանսիայի դեսպանին ուղղված իր նամակներում գրել է. «Կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ Իսլամական Հանրապետությունը, որպես ահաբեկչության գլխավոր զոհերից մեկը, հակաահաբեկչական գործողություններն  իրականացրել է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա` իրեն պաշտպանելու համար: Այդ գործողությունը ներառել է հարձակումները Սիրիայում և Իրաքում տեղակայված ահաբեկչական խմբավորումների բազաների և օբյեկտների վրա»:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նաև հայտարարել է, որ Թեհրանի հակաահաբեկչական գործողությունը պատասխան է Քերմանում վերջերս իրականացված ահաբեկչության, որի հետևանքով զոհվեց շուրջ 100 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ ու կանայք, և շատերը վիրավորվեցին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է Իրաքի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին հարգելու իր անսասան հանձնառությունը: Որպես ՄԱԿ-ի պատասխանատու անդամ` Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին: Բացի այդ, Իրանը հաստատում է միջազգային իրավունքով ճանաչված իր անքակտելի իրավունքները` ցանկացած սպառնալիքից կամ հարձակումից պաշտպանելու իր ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և իր քաղաքացիներին», – գրել է Իրավանին։

Հունվարի 15-ին Իրանը հարվածներ էր հասցրել Իրաքյան Քուրդիստանում Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի շտաբին՝ դա պատճառաբանելով հակաահաբեկչական խմբերի և ցանցերի դեմ գործողություններով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ հարվածներ է հասցրել նաև «լրտեսական մի շարք կենտրոնների և հակաիրանական ահաբեկչական խմբերի հավաքատեղիների տարածաշրջանի տարբեր մասերում, այդ թվում՝ Սիրիայում»։

lragir.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24