Իրանի համար կարեւոր է Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը․ ԻԻՀ ԱԳ նախարար

25.01.2023 16:04
1093

Իրանի համար կարեւոր է Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը։ Այս մասին Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի 26-րդ նիստի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը:

NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Mehr-ը։

Նրա խոսքով, Հարավային Կովկասում նոր իրադարձությունները, օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրումը եւ դրան հաջորդած հրադադարի համաձայնագիրը նոր պատուհաններ եւ հնարավորություններ են բացել տարածաշրջանում կայունության եւ ինտեգրման համար»։

Նա նաեւ նշել է, որ Իրանի համար կարեւոր է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը «միշտ աջակցել եւ աջակցելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։

Իրանցի դիվանագետն ընդգծել է հարաբերությունների ընդլայնման երկկողմ ներուժը հատկապես տնտեսական եւ առեւտրային ոլորտներում՝ հույս հայտնելով, որ երկկողմ առեւտրային հարաբերությունները կընդլայնվեն իրական պլանավորման եւ լուրջ կամքի շնորհիվ։

https://artsakhpress.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40