Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել

19.05.2024 18:07
699

 Իրանական լրատվամիջոցները հայտնում են երկրի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կոշտ վայրէջքի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է IRNA-ն, Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող մի խումբ պաշտոնատար անձանց  տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել  Արևելյան Ատրպատական նահանգի Բրազին և Արդեշիր գյուղերի միջև ընկած տարածքում:

Աղբյուրի տվյալներով՝ ուղղաթիռում են գտնվել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմաթին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ու պաշտոնյաներ:

Վթարի վայր են մեկնել փրկարարական խմբեր, որոնց աշխատանքներին խոչընդոտում են վատ եղանակային պայմաններն ու թանձր մառախուղը:

Ինչպես հայտնի է, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին Արևելյան Ատրպատական նահանգ էր մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու երկու երկրների սահմանին՝ Արաքսի վրա կառուցված ամբարտակի բացմանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40