Իրանի նախագահը Ադրբեջանի նախագահին հիշեցրել է՝ պատմական սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է

13.10.2022 19:20
1053

 Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը մեկ անգամ ևս շեշտել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն Իրանի համար անընդունելի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին:

«Նախագահ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին հասկացրել է, որ անընդունելի է պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության, Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն։ Նաև եվրոպական ռազմական ներկայությունը՝ ցանկացած քողի տակ մերժվում է: Արևմուտքը ռազմավարական առումով չի կարող մեզ շեղել»,-նշել է Ջամշիդին:

Իրանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Ղազախստանում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40