Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21
628

Երեքշաբթի երեկոյան՝ Հիսուս Քրիստոսի օրհնյալ ծննդյան տոնի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է սրբազան պաշտպանության ժամանակաշրջանի հայ նահատակների երկու ընտանիքների հետ։

Ինչպես  տեղեկացանք Հայաստանում Իրանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, նախագահը զրուցել է նահատակ Օշավան Այվազյանի կնոջ՝ տիկին Նինա Հարությունյան Նախջևան Թափեի և նահատակ Գագիկ Թումանյանի մոր՝ տիկին Հասմիկ Միրզայան Ղարաջեդաղի հետ և բարձր գնահատել այս  ընտանիքների զոհողությունները:

Այս հանդիպումներում նախագահը, բարձր գնահատելով այս նահատակների անձնազոհությունը, երախտագիտություն է հայտնել նաև նահատակների մայրիկի և կնոջ համբերության ու տոկունության համար։

«Նահատակների թանկագին մայրերն ու կանայք անզուգական համբերությամբ պատկերեցին անձնազոհության գեղեցիկ դրսևորումը։ Այս վեհ նահատակները իրենց կրոնական ուսմունքներով, օրինակելի հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ կանգնեցին մյուս հայրենակիցների կողքին՝ ի պաշտպանություն երկրի պատվի ու անձեռնմխելիության և իրենց հաստատակամությամբ ու վճռականությամբ կլինեն երկրի հավերժական  հպարտության ու պատվի առարկան»,- մասնավորապես ասված է Իրանի Նախագահի՝ երկու հայ նահատակների ընտանիքներին հանձնած շնորհակալագրում:

 

Armenpress

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34