Իրանի նախագահը կոչ է արել զրոյացնել Իսրայելի ազդեցությունը տարածաշրջանում

04.06.2022 13:19
989

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ասել է, որ Իսրայելի ռեժիմը հակադրվում է տարածաշրջանի բազմաթիվ երկրներին, և այս պետության գործողություններին պետք է զգուշությամբ վերաբերվել։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին հայտնել է regionpress.am-ը։

Իրանի նախագահն այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։
Ռաիսին ասել է, որ իսրայելական վարչակարգն ամենևին բարեկամական չէ տարածաշրջանի երկրների հետ, և նրա բռնակալությունը պաղեստինյան ժողովրդի նկատմամբ իր բնույթով աննախադեպ է։
Նա նաև նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խորապես համոզված է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով և փոխադարձ հարգանքի, ինչպես նաև ընդհանուր շահերի հիման վրա։
«Երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը նույնպես Իսլամական Հանրապետության քաղաքականության հիմնական սկզբունքներից է»,- ընդգծել է ԻԻՀ նախագահը։ Ռաիսին նշել է նաև, որ Իրանը աջակցում է երկկողմ և բազմակողմ համագործակցությանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում՝ նաև նշելով, որ նման համագործակցությունը նպաստում է անվտանգության ամրապնդմանը և տնտեսական բարգավաճմանը ողջ տարածաշրջանին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40