Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը պահանջել Է Ռոուհանիի հրաժարականը

10.08.2018 16:31
1336

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դիմել Է հանրապետության գործող նախագահ Հասան Ռոուհանիին՝ պահանջելով պաշտոնաթող լինել հանուն ժողովրդի հանգստության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հայտնել Է «Աշ Շարկ ալ Աուսաթ» միջարաբական թերթը:

Ահմադինեժադը տեսաուղերձում, որը հրապարակված Է նրա կայքում, հայտարարել Է, որ Իրանի երեք հանգուցային ֆիգուրները՝ նախագահ Ռոուհանին, ինչպես նաեւ Ալի եւ Սադիք Լարիջանի եղբայրները, որոնցից մեկը գլխավորում Է երկրի Մեջլիսը, իսկ մյուսն Իրանի դատական համակարգի ղեկավարն Է, ինչպես նաեւ պահպանողական դաշինքները Թեհրանում պատասխանատվություն են կրում երկրում ստեղծված իրադրության համար:

Ահմադինեժադը գտնում Է, որ նրանց հեռանալը հանգստություն ու բարգավաճում կապահովեր Իրանին: 
Սա վերջին կես տարում Ահմադինեժադի երկրորդ դիմումն Է երկրի իշխանություններին՝ հրաժարականի պահանջով: Ավելի վաղ նա հանդես Է եկել Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քննադատությամբ:

Մահմուդ Ահմադինեժադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն Է, պաշտոնավարել Է 2005 թվականի օգոստոսից մինչեւ 2013 թվականի օգոստոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40