Իրանի ներգրավումը Մերձավոր Արևելքի հակամարտությանը հետզհետե ավելի ակտիվ բնույթ է ստանում

24.01.2024 11:40
778

Իրանի ներգրավումը Մերձավոր Արևելքի հակամարտությանը հետզհետե ավելի ակտիվ բնույթ է ստանում: Նախօրեին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժը հրթիռակոծել է մի շարք թիրախներ հարևան երկրներում:

Քարտեզից երևում է՝ «Խեյդար» տեսակի չորս հրթիռներ արձակվել են դեպի արևելք՝ հատել են Իրաքի սահմանը և Իրաքյան Քրդստանում հարվածել թիրախներին: Ինչպես Թեհրանն է նշում՝ Էրբիլում հարվածի են ենթարկվել «իսրայելյան լրտեսական կենտրոնները»: Դեպի արևելք են արձակվել ևս չորս հրթիռներ, բայց դրանց թիրախները ոչ թե Իրաքում էին, այլ ավելի հեռու՝ Սիրիայում: Թեհրանը պնդում է, որ հարվածել է Իդլիբի մոտակայքում տեղակայված «իսլամական պետության» հենակետերին:

Բայց դրանով Իրանի գործողությունների աշխարհագրությունը բնավ չի սահմանափակվել: Մի քանի ժամ անց Իրանի հրթիռներն ու անօդաչուներն արձակվել են նաև դեպի արևմուտք և հարվածել մեկ այլ օտար երկրի՝ Պակիստանի տարածքում տեղակայված «Ջեյշ Ալ-Ադլ» անվամբ ահաբեկչական խմբավորման երկու կենտրոնակայաններին: Այդ խմբավորումը սատարում է Բելուջիստանի անջատականներին:

Այսպիսով, ժամերի տարբերությամբ հարվածներ երեք երկրների՝ Իրաքի, Սիրիայի և Պակիստանի տարածքներին: Սա, բնականաբար, խոշոր սկանդալ է առաջացրել, ընդ որում, Թեհրանում գիտակցում էին դրա անխուսափելիության մասին:

Իրաքը հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին, այսօր էլ՝ Պակիստանը: Ե՛վ Բաղդադում, և՛ Իսլամաբադում սպառնացել են, որ Իրանի գործողություններն անհետևանք չեն մնա:

Դավոսում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Պակիստանի վարչապետի պաշտոնակատար Անվար Ուլ Հաք Կաքարը հրաժարվել են խոսել միջադեպի մասին:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40