Իրանին անհանգստացնում է այն փաստը, որ Երևանում Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր են տեղի ունենում

14.01.2026 13:49
434

Իրանին անհանգստացնում է այն փաստը, որ Երևանում Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր են տեղի ունենում. այս մասին հունվարի 14-ի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Ըստ դեսպանի՝ ցուցարարների հաջողության դեպքում պարտվողներից մեկը լինելու է Հայաստանը։

«Իրանի պաշտոնյաներն անհանգստացած են, որ մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում գալ Իրանի դեսպանատան դիմաց և շատ անհարգալից ու վիրավորական արտահայատություններ հնչեցնել։ Արդեն վեց օր է՝ երեկոյան ժամը 18։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ մարդիկ հավաքվում են, վիրավորական արտահայտություններով հանդես գալիս, և, ի հեճուկս մեր բողոքի, այդ գործընթացը շարունակվում է», – ասաց դեսպանը։

Նրա խոսքով՝ Իրանն «ամենադաժվար ժամանակներում կանգնել է Հայաստանի պետության և ժողովորդի կողքին»։

«Օրինակները շատ են։ Հիմա մենք դժվար վիճակում ենք։ Եվ այն իրադարձությունները, որոնք ամեն օր տեղի են ունենում Իրանի դեսպանատան առջև, կմնան Իրանի ժողովրդի պատմական հիշողություն մեջ։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ հստակ ասացի», – նշեց դիվանագետը։

Դեսպանին հարց ուղղվեց, թե արդյոք այս ամենը կարող է ազդել երկկողմ հարաբերությունների վրա և արդյոք մտահոգությունները փոխանցվել են Հայաստանի ղեկավարությանը։

«Ի սկզբանե բազմիցս փոխանցվել են այս մտահոգությունները պատկան մարմիններին։ Թեհրանում կարծիք է ձևավորվում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար լուրջ կենտրոն», – նշեց դիվանագետը։

www.civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40