Իրանն արագորեն տանկային դիվիզիա է տեղափոխել Աֆղանստանի հետ սահման

26.04.2022 14:40
2687

Իրանի իշխանություններն արագորեն Աֆղանստանի հետ սահման են տեղափոխել զրահատանկային դիվիզիա: Ապրիլի 26-ին այդ մասին հաղորդել է Աֆղանստանի Aamaj News գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ճշտվում է, որ դեպի սահման է ուղարկվել 88-րդ տանկային դիվիզիան: Այդ որոշումն ընդունվել է իբր անվտանգության նկատառումներով «Դոքարուն» (Իրան) - «Իսլամ Քալա» (Աֆղանստան) սահմանային կետերի շրջանում վերջերս տեղի ունեցած միջադեպերի պատճառով: Այս տեղեկատվության պաշտոնական հավաստում կամ հերքում Թեհրանի կողմից առայժմ չի ստացվել:

Ապրիլի 23-ին հսկիչ անցակետի սահմանապահների միջեւ ընդհարում է ծագել, որը հանգեցրել է իրանական կողմից սահմանային անցման ժամանակավոր փակման: Tasnim News Agency-ի տվյալներով՝ թալիբներն («Թալիբան»շարժումը) սկսել են ճանապարհ բացելու աշատանքներ իրականացնել «Իսլամ Քալայից» ոչ հեռու:

Իրանցի սահմանապահները միջամտել են եւ կանգնեցրել ախատանքները, քանի որ, ինչպես հաղորդվում է, նրանք չեն ունեցել սահմանային գոտում նոր ճանապարհ կառուցելու համաձայնեցման պաշտոնական հավաստումը: IRNA գործակալությունը հայտնում է, որ այս պահին աշխատանքները դադարեցված են, իսկ երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչները պատրաստվում են քննարկելու այդ հայցը: «Դոքարուն» հսկիչ անցակետն առավել կարեւոր առեւտրական երթուղիներից մեկն է Իրանի եւ Աֆղանստանի միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40