Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 30-ին այցելեց Թեհրան․ այցի օրակարգը լայն էր՝ Պաղեստինի հիմնախնդրից՝ Հարավային Կովկաս։ Անկարան ու Թեհրանը պայմանավորվել են նոր երկաթուղու կառուցման շուրջ, որը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի մաս կարող է կազմել՝ կապելով Չինաստանը Եվրոպային։