Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 19-ի, վարակվածներինը՝ 139-ի

26.02.2020 16:44
1102

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 19-ի, վարակվածներինը՝ 139-ի, հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության հանրային կապերի տնօրեն Քիանուշ Ջահանփուրը հայտնել է, որ նոր դեպքերից 15-ը գրանցվել է Ղոմում, 9-ը՝ Գիլանում, 4-ը՝ Թեհրանում, ևս 16-ը՝ շուրջ մեկ տասնյակ այլ նահանգներում և շրջաններում։

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ջահանփուրը բնակչությանը խորհուրդ է տվել մնալ տանը և խուսափել ոչ անհրաժեշտ ճամփորդություններից։

Նախօրեին Իրանում կորոնավիրուսով վարակվածների հրապարակված թիվը 95 էր, հիվանդությունից մահացածներինը՝ 15։

Իրանում կորոնավիրուսի վարակի տարածման կապակցությամբ Հայաստանը երկու շաբաթով և մասամբ դադարեցրել է ցամաքային և օդային հաղորդակցությունը հարևան երկրի հետ։

 

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40