Իրանում սկսվել է նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցումը

30.05.2024 12:50
784

Իրանում հինգշաբթի սկսվել է հնգօրյա գրանցման շրջան նրանց համար, ովքեր մտադիր են թեկնածություն առաջադրել հունիսի 28-ին նշանակված նախագահական ընտրություններում, հաղորդում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին։

Թեկնածուների գրանցումը կավարտվի հունիսի 3-ին։ Հունիսի 4-ից հունիսի 10-ն Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կուսումնասիրի յուրաքանչյուր գրանցողի համապատասխանությունն անհրաժեշտ պահանջներին:

Մասնավորապես, քվեարկելու համար կարող են գրանցվել 40-ից 75 տարեկան մարդիկ, որոնք ունեն առնվազն մագիստրոսի կոչում։ Այն բանից հետո, երբ խորհուրդը կքննարկի դիմումները, Իրանի ներքին գործերի նախարարությունը հունիսի 11-ին կհայտարարի հաստատված թեկնածուներին, որին կհաջորդի նախընտրական քարոզարշավը, որը, իր հերթին, կտևի մինչև հունիսի 26-ը:

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։

Նշենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ավիաաղետի հետևանքով, ինչից հետո հայտարարվել է նոր ընտրություններ անցկացնելու որոշման մասին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40