Իրանը բացատրություն է պահանջում Բաքվից. Նասեր Քանանի

31.03.2023 18:58
1241

Իրանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրերի վերաբերյալ և բացատրություն է պահանջում Բաքվից։ Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ի Telegram-յան ալիքը՝ հղում անելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիին։

Ըստ Քանանիի, այս համագործակցությունը «դավադրություն» է, որը Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքում։

Իրանի ԱԳՆ-ի Telegram-յան ալիքի փոխանցմամբ՝ ԱԳՆ ներկայացուցիչը բացատրություններ է պահանջել Բաքվից՝ Ադրբեջանի և Իսրայելի միջև «ռազմավարական գործընկերության նոր փուլի» մասին հայտարարությունների հետ կապված, որի նպատակն է, ինչպես նա է պնդում, ստեղծել «միասնական հակաիրանական ճակատ»։ ԱԳՆ խոսնակը նաև մատնանշել է «Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև անքակտելի պատմական և կրոնական կապերը»։

Չորեքշաբթի օրը Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հրեական պետություն այցով ժամանած իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո ասել է, որ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է համատեղ դիմադրեն Իրանին։ «Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի թույլ չտանք Իրանին ձեռք բերել [ռազմական] միջուկային կարողություն: Դա կարելի է անել քաղաքական և տնտեսական գործիքների միջոցով՝ միաժամանակ ստեղծելով վստահելի և շոշափելի ռազմական սպառնալիք», - ասել է Քոհենը:

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40