Իրանը դեմ է Սյունիքով անցնող ենթադրյալ ցանկացած միջանցքի գաղափարին, ինչպես և այդ միջանցքի վրա ռուսական հավանական վերահսկողությանը

04.09.2024 14:59
1060

Սեպտեմբերի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի հյուպատոսարանում գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին հանդիպում է ունեցել «Սյունյաց երկիր» պարբերականի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ։

Վերջինիս հետաքրքրել է նոր իրավիճակում՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանի դիրքորոշումը։ Եվ դա այն բանից հետո, երբ օրերս հայտնի դարձավ Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի իրականացմանը, որը, ըստ Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերի, ՀՀ Սյունիքի մարզով Ադրբեջանի արևմտյան շրջանները կապելու է Նախիջևանի հետ։

Մորթեզա Աբեդին Վարամին հիշեցրեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի՝ Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունն առ այն, որ «Զանգեզուրի միջանցքը» վտանգավոր է Հայաստանի համար։

Գլխավոր հյուպատոսը նշեց նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է այն «միջանցքի» նախագծին, որը պետք է Ադրբեջանը Սյունիքի տարածքով կապի Նախիջևանի հետ։

Իրանի համար եղել և մնում է անընդունելի՝ միջազգային մակարդակով ճանաչված տարածաշրջանի սահմանների որևէ փոփոխություն։ Ասել է թե՝ Իրանը չի կիսում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը։

«Զանգեզուրի միջանցքին» առնչվող Իրանի վերապահումն անմիջականորեն կապված է Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային շահերի և այդ երկրի ազգային անվտանգությանն ուղղված մարտահրավերների հետ, ինչը համապատասխանում է Սյունիքի անվտանգության շահերին։

Սամվել Ալեքսանյանը հետաքրքրվեց նաև Իրանի կողմից առաջ տարվող «Արաքսի միջանցք» գաղափարով և մասնավորապես Արաքս գետի աջ ափով ձգվող ավտոմայրուղու վերակառուցման ընթացքով, որով (հետխորհրդային տարիներին) Ադրբեջանի արևմտյան շրջանները հաղորդակցվում են Նախիջևանի հետ։

Ի դեպ, այդ ճանապարհի առկայությունն արհեստական ու անիմաստ է դարձնում Սյունիքի տարածքով Ադրբեջանի երկու հատվածը միմյանց կապելու թուրք–ադրբեջանական ծրագիրը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Հյուսիս–հարավ» ավտոմոբիլային ճանապարհի Ագարակ–Քաջարան 32 կիլոմետրանոց հատվածի կառուցման ընթացքին, որի կապալառուներն են  իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ընկերությունները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40