Իրանը և Հայաստանը քննարկել են հաջորդ տարվանից ներմուծվող էլեկտրաէներգիայի ավելացման հարցը

16.12.2025 16:21
453

Իրանի և Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտում պատասխանատուները քննարկել են 2026 թվականի ամռանն էլեկտրաէներգիայի ներմուծման ավելացման հարցը, հայտնում է Mehr-ը։

Ըստ գործակալության՝ Երևանում տեղի է ունեցել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ցանցերի շահագործման համատեղ կոմիտեի 5-րդ նիստը՝ Իրանի էներգետիկայի նախարարի՝ էլեկտրաէներգիայի ցանցի ռազմավարության հարցերով տեղակալի և Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատորի գլխավոր տնօրեն Նարեկ Ապիտոնյանի մասնակցությամբ։

Նշվում է, որ հանդիպումը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով երկու երկրի միջև էներգետիկ փոխանակման ռազմավարական դիրքը և էլեկտրաէներգիայի ցանցերի շահագործման օպերատիվ համակարգման բարելավման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ոլորտներում անընդմեջ համագործակցության պատմությունը, ընդգծել համապատասխան ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը։
 

Անտոնիու Գուտերեշն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին

15.10.2026 21:47

COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը՝ ուղիղ

15.10.2026 20:04

Որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու ընտրություններին․ Գևորգ Փարսյան

15.10.2026 18:56

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԹՈւՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԿԱՐՃԵՎԱՆ ԳՅՈւՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

15.10.2026 12:21

Ուկրաինան կվերսկսի հարվածները ռուսական ՆՎԶ-ներին․ Վլադիմիր Զելենսկի

15.10.2026 11:18

Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված պայմանագրայիններին դրամական օգնություն կտրամադրվի

15.10.2026 11:16

Ժամանակն է, որ Զելենսկին հեռանա․ Մասկ

15.10.2026 10:54

Բենզինի թանկացումը լրջագույնս անհանգստացնում է բնակչությանը 

15.10.2026 10:33

ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի․ Շաթիրյան

14.10.2026 20:52

Լավրովը ժամանել է Բաքու

14.10.2026 20:47

Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա

14.10.2026 18:53

Գագիկ Գալֆայանը ճանաչվել է Կալիֆոռնիայի լավագույն ուսուցիչ

14.10.2026 16:01