Իրանը Հայաստանի իսկական բարեկամն է, ռազմաքաղաքական և տնտեսական բնական դաշնակիցը

05.08.2025 11:26
509

Վերջին 34 տարվա ընթացքում, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը, Իրանն իր բարեկամական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ կայանալու և հզորանալու ճանապարհին: Հիմա, երբ Հայաստանն ապրում է իր պատմության ամենավճռորոշ պահերից մեկը, Իրանը դարձյալ կանգնած է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքային դիրքերում: Սակայն, բարեկամությունը չի կարող լինել միակողմանի: Ուստի, Հայաստանը ևս պետք է Իրանին ընդառաջ քայլեր անի՝ ամրապնդելու մեր բարեկամությունը: Հայաստանը պետք է իր ամուր և հաստատուն ձեռքը մեկնի բարեկամ Իրանին՝ միասին առաջ շարժվելու և հաղթահարելու ներկայի ու ապագայի բոլոր փորձությունները, համատեղ կառուցելու մեր երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների ապագան:

Ավելին, Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու և պահպանելու, Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար պետք է ռազմաքաղաքական դաշինք և տնտեսական պայմանագիր կնքի Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ այդ երկրին ընդունելով որպես Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական բնական դաշնակից, իսկական բարեկամ:

Այնուհետև, Հայաստանը, Իրանի հետ համատեղ, մեր հանրապետությունում պետք է հիմնադրի հայ - իրանական ռազմաարդյունաբերական և արդյունաբերական ձեռնարկություններ՝ ապահովելով նաև բազմահազար աշխատատեղեր։ Ավելին՝ Հայաստանի ամբողջ բիզնես աշխարհը, Իրանի աջակցությամբ, միանգամից դուրս կգա դեպի ծով, դեպի օվկիանոս և կսկսվի 21-րդ դարի՝ Հայաստանի տնտեսության իսկական զարթոնքը։

Եվ, ամենակարևորը, Հայաստանը ոչ միայն պետք է մերժի «Զանգեզուրի միջանցք»-ը, ոչ միայն պետք է մերժի Հայաստանի հարավում՝ Իրանի հետ սահմանին, Ամերիկայի ինչ-որ մասնավոր ընկերության, իսկ իրականում՝ Ամերիկայի զինված ուժերի զորախմբի մուտքը Հայաստան, այլ պետք է մեկընդմիշտ մերժի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հորինված «Զանգեզուրի միջանցք» կոչվածը։

Հայաստանի հարավային, հյուսիսային, արևելյան և արևմտյան բոլոր ճանապարհները պետք է լինեն միայն ու միայն Հայաստանի սահմանապահ զորքերի և Հայաստանի մաքսային ծառայության վերահսկողության ներքո ու վե՛րջ։

Ո՛չ մի «Զանգեզուրի միջանցք» Ադրբեջանին, Թուրքիային, Ամերիկային կամ ուրիշ որևէ մեկին, երբե՛ք:

Այո՛, Իրանը Հայաստանի իսկական բարեկամն է, ռազմաքաղաքական և տնտեսական բնական դաշնակիցը։

 

Խաչիկ Ասրյան

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,

«Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ

5 օգոստոսի 2025 թ․

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40