Իրանը հետաքրքրված է Հայաստանի քաղաքաշինական ծրագրերով

13.10.2023 18:52
876

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Կոմիտեից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքաշինության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին՝ նա տեղեկացրել է, որ կոմիտեն ՀՀ կառավարության կողմից իրագործվող առանցքային ծրագրերի, մասնավորապես՝ դպրոցների, մանկապարտեզների, մարզամշակութային և առողջապահական կառույցների շինարարության խոշոր պատվիրատուներից է։

Կողմերը դիտարկել են շինարարական ծրագրերին իրանական ընկերությունների մասնակցության, Իրանից աշխատուժի և ոլորտի փորձագետների ներգրավման հնարավորությունները: Շինարարության ողջ շղթայում կարևորելով որակյալ շինանյութի և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը՝ քննարկվել են շինարարական նյութերի արտադրության կազմակերպմանն առնչվող հարցեր:

Մեհդի Սոբհանին կոմիտեի ղեկավարին փոխանցել է իրանական ընկերությունների հետաքրքրվածությունը Հայաստանի քաղաքաշինական ծրագրերով:

Քաղաքաշինության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով կողմերը պայմանավորվել են ստորագրել փոխըմբռնման հուշագիր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև իրանական պատվիրակության առաջիկա այցի ընթացքում:

Համագործակցության ուղղություններից առանձնացվել են նաև սեյսմիկ անվտանգության ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակումը, ճարտարապետության և շինարարության ուղղվածությամբ համալսարանների միջև համագործակցությունը: Արձանագրելով Իրանում և Հայաստանում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին ու համաժողովներին երկու երկրների մասնավոր հատվածի մասնակցությունը՝ միաժամանակ ընդգծվել է այդ ուղղությամբ առավել հետևողական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Կողմերը պայմանավորվել են ներդնել բոլոր ջանքերը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40