Իրանը ողջունում է Կապանում հյուպատոսություն բացելու ՌԴ որոշումը. հարցազրույց Վարամինի հետ

16.06.2023 10:30
941

Իրանում հույս ունեն, որ Սյունիքի մարզում ցանկացած օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության բացումը կնպաստի կայունությանն ու անվտանգությանը:

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը հյուպատոսությունների կարևորության, տարածաշրջանում տիրող իրավիճակի և «Պարսից ծոց-Սև ծով» առևտրային երթուղու հեռանկարների մասին պատմել է Sputnik Արմենիային։

- 2022 թ․ հոկտեմբերին բացվեց ԻԻՀ հյուպատոսությունը Կապանում։ Որքանո՞վ արդարացվեց հյուպատոսության բացումը, ի՞նչ խնդիրներ է լուծում դիվանագիտական ներկայացուցչությունը։

- Հաշվի առնելով 2 երկրի ժողովուրդների հազարամյա հարաբերությունները և Հայաստանի ու Իրանի ժողովրդի մշակութային բազմաթիվ ընդհանրությունների առկայությունը՝ Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացումն անհրաժեշտություն էր։ Կարծում եմ, որ այն պետք է շատ ավելի վաղ բացվեր։

Այժմ և՛ Սյունիքի մարզի բնակիչները, և՛ Իրանի քաղաքացիները, որոնք գալիս են այս մարզ, գոհ են գլխավոր հյուպատոսության գոյությունից: Դա հատկապես վերաբերում է ավտոբուսների և բեռնատարների վարորդներին։ Հյուպատոսությունը թույլ է տալիս նրանց բազմաթիվ հարցեր լուծել տեղում` Կապանում, ոչ թե երկար ճանապարհ անցնել դեպի Երևան։ Այս հարցը նվազեցնում է ծախսերը և ժամանակը քաղաքացիների համար:

Շուրջ մեկ տարում մենք լավ հարաբերություններ ենք ստեղծել քաղաքային և մարզային իշխանությունների հետ։ Մի շարք ծրագրեր են իրականացվել` անցկացվել է ձեռքի աշխատանքների ցուցահանդես, ինչպես նաև առաջին անգամ նշվել է Նավրուզ տոնը։ Առաջիկայում կկայանա հայ–իրանական խոհարարական փառատոնը։ Աշխատանքներ են տարվում նաև քաղաքի և մարզի բուհերի հետ համագործակցության ուղղությամբ։

- Ռուսաստանը հայտարարել է, որ նախատեսում է հյուպատոսություն բացել Կապան քաղաքում, որտեղ արդեն գործում է իրանական հյուպատոսությունը։ Որքանո՞վ են կարևոր նմանատիպ նախաձեռնությունները, և համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։

- Ուրախ ենք, որ բացի մեզնից, նաև այլ դիվանագետներ են լինելու, որոնց հետ կարող ենք համագործակցություն սկսել։ Իրանը ողջունում է ցանկացած գործողություն, որը նպաստում է երկրների միջև համագործակցության զարգացմանը։ Հուսով ենք, որ այլ երկրների կողմից Սյունիքում որևէ հյուպատոսության կամ քաղաքական ներկայացուցչության բացումը կօգնի այս մարզի բնակիչներին, կստեղծի խաղաղություն և կայունություն:

Կապանում Իրանի հյուպատոսության բացումը կարևոր քայլ է 2 երկրների համար. Աբդոլլահիան

- Ի՞նչ աջակցություն կարող է ցուցաբերել Իրանը Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում։

- Իրանը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության հասնելու քայլերի իրականացման հարցում, եթե կողմերը դիմեն օգնության համար։ Հուսով ենք, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև վերջին զարգացումները միտված կլինեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Անկասկած, Հարավային Կովկասի տարածաշրջանի անհանգստությունը և լարվածությունը կիրականացնի արտատարածաշրջանային պետությունների ցանկությունները, որոնք միայն սեփական շահն են հետապնդում։ Բարեբախտաբար, հիմա Հայաստանը և Ադրբեջանը փորձում են հարցը լուծել բանակցությունների միջոցով և հասնել ամուր խաղաղության։ Հիմա բոլորի ուշադրությունը պետք է լինի Հարավային Կովկասի զգայուն տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վրա։

- Երևանը հետաքրքրված է «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) ստեղծման իրանական նախագծի շուտափույթ իրականացման հարցում։ Ի՞նչ փուլում է նախագծի իրականացնումը, և ի՞նչ կտա դա բեռնափոխադրողներին։

- Ներկա պահին ՄՏՄ նախագծի իրականացումը Իրանի և Հայաստանի մասնագետների հետ քննարկման փուլում է։ Ցանկացած տնտեսական գործ ունի իր տրամաբանությունը: Բացառություն չէ նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքը։ Իրանում անվտանգությունն ու պատշաճ ենթակառուցվածքները հարաբերական առավելություն են այս տարանցիկ ճանապարհի հետագա բարգավաճման համար, ինչը, օրինակ, նվազեցնում է տրանսպորտային ծախսերը։ Ուստի մենք ողջունում ենք ցանկացած երկրի համագործակցությունն այս հարցում։ «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծումը կկրճատի բեռների փոխադրման գործընթացում լոգիստիկայի ծախսերը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40