Իրանը «Զանգեզուրի միջանցքը» կանխելու համար կարող է պատերազմ սկսել, որը Թուրքիայի օգտին չէ. թուրք վերլուծաբան

15.09.2023 12:26
793

Թուրքական Anadolu gazete եւ Istiklal թերթերի սյունակագիր, վերլուծաբան Ահմեդ Սանդալն իր հերթական հրապարկման մեջ անդրադարձել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պահ «Զանգեզուրի միջանցքի» թեմայի հետ կապված վերջին զարգացումներին։

Թուրք վերլուծաբանը ներկայացնելով առկա իրավիճակը, գրում է, որ «Զանգեզուրի միջանցքը» խիստ կարեւոր Թուրքիայի համար, որը անմիջական կապ է ստեղծելու Ադրբեջանի հետ, որի միջոցով Թուրքան կապվում է Միջին Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ։

Ըստ Ահմեդ Սանդալի հենց այս վերջին հանգամանքն էլ ստիպում է, որ Իրանը դեմ դուրս գա «Զանգեզուրի միջանցքին»։

«Տարածաշրջանում Թուրքիայի ամենամեծ մրցակիցը Իրանն է։ Եւ նույն Իրանը ինչպես որ Իրաքում եւ Սիրիայում Թուրքիայի համար խնդիրներ է ստեղծում, նույնը «Զանգեզուրի միջանցի» դեպքում է անելու»,–գրել է թուրք վերլուծաբանը՝ շեշտելով, որ այս դեպքում ինչպես ավելի վաղ շեշտել է, Իրանը «Զանգեզուրի միջանցքը» կանխելու համար կարող է պատերազմի մեջ մտնել։

Ահմեդ Սանդալը շեշտել է, որ Իրանի հետ պատերազմը Թուրքիայի օգտին չի լինի, եւ Թուրքիան պետք է ամեն կերպ խուսափի պատերազմի մեջ մտնելուց, քանի որ դրանից կշահի Իսրայելը եւ ԱՄՆ–ը։ «Թուրքիան Իրանի հետ չի պատերազմել արդեն 200 տարի։ Պետք է սա հաշվի առնել եւ հեռու մնալ Իրանի հետ լարվածությունից»,–զգուշացրել է թուրք սյունակագիրը, գրում է infoport.am-ը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40