Իրավապահներին տրված ժամանակը սպառվել է. Նիկոլ Փաշինյան

06.05.2020 16:06
1291

«Հումոր կար, որ պարոն Քյարամյանը երկու օրում երկու պաշտոնի նշանակվեց, բայց ես կայացրել եմ քաղաքական որոշում, որ ինքը պետք է այնտեղ աշխատի: Դա աշխատանքային անհրաժեշտություն եմ համարել, պարզապես այդ միջանցքն է տրվել, որպեսզի ինքը հայտնվի այնտեղ»,- Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԱԱԾ նորանշանակ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանը նախ նշանակվեց Քննչական կոմիտեի պետի տեղակալ:

 

Փաշինյանը նաև իրավապահ համակարգի աշխատակիցներին զգուշացրեց՝ նրանց տրված ժամանակը սպառվել է, և եթե ոմանք չվերանայեն իրենց աշխատաոճը, ստիպված կլինեն այլ աշխատանք փնտրել: «Հիշում եք, մենք մտադիր էինք օրենսդրական փոփոխություններ անել, որ ուղիղ նշանակումներ անեինք, բայց հետո մտածեցինք, որ դա համակարգի զինվորական տրամաբանությունը կարող է ջարդել: Եվ այդտեղ մեր քաղաքական շահերից նահանջեցինք՝ հանուն համակարգի: Եվ մեր հույսն այն է, որ և ոստիկանության, և ԱԱԾ-ն, մեր պետական համակարգերը կգնահատեն մեր վերաբերմունքը, ոչ թե ոմանք կառիթավորվեն այդ վերաբերմունքից: Ոչ թե մենք միամիտ ենք եղել, որ այդ շանսը տվել ենք, ոչ, դա մեր գաղափարախոսությունն է, վերաբերմունքն է: Որևէ մեկի մտքով չանցնի, թե մեզ խաբեց: Ես մեկ-մեկ ասում եմ մեր իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչների՝ եթե դուք մտածում եք, որ այդքան խելոք եք, այդ ո՞նց է, որ ձեր խնդիրն էր ամեն ինչ անել, որ ես այստեղ չհայտնվեմ, իսկ ես այստեղ հայտնվել եմ և ձեզ հրամաններ եմ տալիս: Ձեր մտքով անցնում է, որ դուք կարող եք խաբե՞լ մեզ»,- ասաց նա:

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40