Իրավապաշտպանները տեսանյութեր են հրապարակել չնույնականացված հնարավոր գերեվարված անձանց վերաբերյալ

04.06.2021 11:25
1143

Իրավապաշտպանները բարձրաձայնել են չնույնականացված հնարավոր գերեվարված անձանց մասին և տեսանյութեր են հրապարակել՝ խնդրելով պատկերված անձանց կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել իրենց հետ: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ներկայացնում են տեսանյութեր, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները ծանոթ անձանց թույլ են տալիս պարզորոշ ճանաչել նրանց կամ տեղանքը:

«Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ ինձ հետ:

Խնդրում ենք ներկայացնել ձեր համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝ հավանական գերեվարված անձի և ձեր ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ»,- գրել է  Զեյնալյանը:

Իրավապաշտպանը նաև հայտնել է, որ հավանական գերեվարված անձի ինքնությունը կհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների արդյունքում:

Զեյնալյանը հնարավոր գերեվարված անձանց ճանաչողներին խնդրում է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով + 374 94 907002 (Սիրանուշ Սահակյան), + 374 91 193526 (Արտակ Զեյնալյան):

Video Player

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40