Իսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական անշրջելի աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահ

16.10.2026 12:41
231

Կցանկանայի վերահաստատել Ղրղզստանի աջակցությունը Հայաստանի աջակցությանը՝ ստեղծելու լեռնային և քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության վերաբերյալ երևանյան հարթակ, ինչպես նաև մենք պատրաստակամ ենք ակտիվորեն ներգրավվելու դրա աշխատանքներում: Այդ մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն ասաց Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը:

Իր ելույթի ժամանակ Ժապարովը ներկայացրեց նաև Ղրղզստանի չորս նախաձեռնությունները, ինչպես նաև խոսեց բարձրլեռնային Իսիկ Կուլ լճի բնապահպանական խնդրի մասին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց է: Սակայն լիճը կլիմայական լուրջ ճնշման տակ է: Վերջին 170 տարիների ընթացքում լճի ջրի մակարդակը նվազել է գրեթե 14 մետրով, իսկ վերջին 5 տարիների ընթացքում անկման տեմպը հասել է 7 սմ-ի: Սառցադաշտերի հալչելու պատճառով լիճ թափվող 101 գետերից այժմ մոտ 30-ն են միայն հոսում:

«Իսիկ Կուլ լճի կորուստը միայն տեղական ողբերգություն չի լինի, այն կդառնա բնապահպանական անշրջելի աղետ ամբողջ տարածաշրջանի համար: Այս առումով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ղրղզստանի Հանրապետությունը աշխատանքներ է նախաձեռնում ՄԱԿ-ի հովանու ներքո Իսիկ Կուլ լճի պահպանմանը նվիրված համատեղ հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ»,- ասաց նա՝ միաժամանակ հայտարարելով, որ Ղրղզստանը պատրաստ է 10 մլն դոլար հատկացնել վերոնշյալ հիմնադրամի՝ լճի պահպանմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների համար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40