«Իսկ տանն ամեն ինչ այլ է». Ֆրանսիան «գրաված» հայ պարֆյումերի դժվարությունները հայրենիքում

30.10.2019 12:57
1369

Երիտասարդ պարֆյումերն իր ստեղծագործություններով գրավել է համաշխարհային պարֆյումերիայի մասնագետներին։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա պատմում է, թե ինչպես են իր աշխատանքները հայտնվել Փարիզում և Լոնդոնում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա. 

Դեռ ոչ մի անգամ չէի եղել պարֆյումերի լաբորատորիայում։ Գնացել էի ինչ–որ առեղծվածային բանի ակնկալիքով...

Лаборатория парфимера Цовака Восканяна
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Պարֆյումեր Ծովակ Ոսկանյանի լաբորատորիան

Շարքերով դրված են եթերայուղերով և աբսոլյուտներով լի տարաները։ Նույն սենյակում բլթբլթում է թորիչ սարքը` թորելով իշառվույտի յուղը։ Այդ ամբողջ գործընթացի «դիրիժորը» բարեկիրթ արտաքինով ու ճարտար լեզվով երիտասարդ է, որը ժամերով կարող է պատմել խոտերի ու բույրերի մասին։

Парфимер Цовак Восканян
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Ծովակ Ոսկանյան

Առաջին հայացքից թվում է, որ Ծովակ Ոսկանյանն անպայման պետք է կենսաբան կամ քիմիկոս լինի։ Բայց այդպես չէ։ Պարզվում է, որ նա տնտեսագետ է և հիմա սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում։

Գյումրեցի երիտասարդը «հեղափոխություն» է անում նորաձևության ոլորտում. լուսանկարներ

Лаборатория парфимера Цовака Восканяна
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Պարֆյումեր Ծովակ Ոսկանյանը

Բացի դրանից, Ծովակը տարված է աստղերով։ Նրա լաբորատորիայում ամեն ինչից զատ հեռադիտակ է դրված։ Երիտասարդը ցույց է տալիս ևս մի հեռադիտակ` բավական մեծ, որը հենց ինքն է նախագծել։ Օպտիկական լինզաներն էլ մեկ այլ կիրք են։ Աստղային երկնքի, ինչպես նաև չորս լեզուների լավ իմացությունը թույլ են տալիս նրան էքսկուրսիաներ անցկացնել Բյուրականի աստղադիտարանում։ Վարպետն ասում է, որ եթերայուղ ստանալու գաղափարը ծնվել է ավագ ընկերոջ հետ աստղերի մասին զրույցից հետո։

Парфимер Цовак Восканян
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Պարֆյումեր Ծովակ Ոսկանյանը

Այդ ամենը չի խանգարում նրան լավ ճանաչել Կովկասի խոտերն ու բույսերը և ոչ միայն այդ տարածաշրջանի։ Գրեթե հինգ տարի նա ընկղմվել է պարֆյումերային արվեստի մեջ։

Ոչ թե մասնագիտություն, այլ կոչում

«Մանկուց անտարբեր չեմ հոտերի նկատմամբ։ Ծնունդով Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղից եմ։ Մայրս այդ ժամանակ շատերի նման օգտագործում էր «Մաժի Նուար» և «Մագնոլիա» օծանելիքները։ Շատ էի սիրում դրանց բույրը», – ասում է մեր զրուցակիցը։

Парфимер Цовак Восканян
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Պարֆյումեր Ծովակ Ոսկանյանը

10 տարեկանում նա որոշել է ինչ–որ բան ստեղծել. առվակի ափից վայրի անանուխ է հավաքել, անցկացրել մսաղացով և հյութ ստացել։ Դրանից հետո փորձել է նույնն անել վարդի հետ, բայց վարդից յուղ դուրս չի եկել։ Թերթիկների վրա կիտրոնաթթու է ցանել, խառնել ու լցրել սուրճի բաժակի մեջ. փոքրիկ պարֆյումերը երջանիկ է եղել։

Ծովակը սովորել է յուղեր թորել, երբ վերադարձել է բանակից։

«Ինձ դուր է գալիս արտադրական գործունեությունը, չէ՞ որ ես տնտեսագետ եմ։ Քանի որ բույրերը և եթերայուղերը իմ հոբբին էին, որոշեցի, որ հենց դա եմ արտադրելու։ Իսկ ավելի ուշ ծնվեց կոմպոզիցիաներ ստեղծելու գաղափարը»,–պատմեց նա։

Մտադրվելով ստեղծել սեփական բույրերը` սկսնակ պարֆյումերը լիովին մեկուսացել է օծանելիքների աշխարհից։ Նա ոչինչ չի կարդացել այդ թեմայով, որպեսզի կաշկանդված չլինի կոմպոզիցիաներ ստեղծելու համընդհանուր չափանիշներով։ Չորս տարի անց նա ներկայացրել է սեփական բույրերը, որոնք ոչ մի բանի հետ չեն ասոցացվում։

Продукция парфимера Цовака Восканяна
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Պարֆյումեր Ծովակ Ոսկանյանի ստեղծած օծանելիքները

Ֆրիդրիխ Նիցշեից մինչև Ֆրանսուա Էնեն

«Ժամանակին Նիցշե էի կարդում։ Չեմ կարող ասել, որ շատ տպավորված եմ նրանով, բայց «Բարուց և չարից անդին» ստեղծագործության մեջ արտահայտություն կար, որը լիովին համընկնում էր այն ամենի հետ, ինչ ես էի անում. «Այն, ինչ ծնվում է սիրուց, գտնվում է բարուց և չարից անդին»։ Հենց այդպես եմ անվանել իմ առաջին բույրը»,–ասում է մեր զրուցակիցը։

Продукция парфимера Цовака Восканяна
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Պարֆյումեր Ծովակ Ոսկանյանի ստեղծած օծանելիքները

Առաջին աշխատանքին հաջորդում են ևս երկուսը` «Թափառականը և նրա ստվերը» և Ecce Homo–ն` նույնպես ըստ գերմանացի մեծ մտածողի եռագրության ստեղծագործությունների։ Հենց այդպես էլ ծնվել է Voskanian Parfums ապրանքանիշը։

 

Ծովակն այդ բույրերը ստեղծել է բացառապես բնական բաղադրիչներից։ Նշենք նաև, որ շատ բույսեր, որոնցից Ծովակը յուղեր է ստանում, էնդեմիկ են։

Բույրերից բացի, յուրահատուկ են նաև նրա օծանելիքների սրվակները, որոնք օբսիդիանից պատրաստված ձեռագործ աշխատանքներ են։

Երիտասարդ պարֆյումերն իր օրիգինալ արտադրանքը ներկայացրել է աշխարհի երկու հեղինակավոր պարֆյումերային ցուցահանդեսներում` Esxence Միլանում և Fragranze Ֆլորենցիայում։

Лаборатория парфимера Цовака Восканяна
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Պարֆյումեր Ծովակ Ոսկանյանի լաբորատորիան

«Որոշեցի, որ միանգամից կգնամ օծանելիքի հայտնի տուն` լեգենդար Jovoy Paris և կներկայացնեմ աշխատանքներս Ֆրանսուա Էնենին (Jovoy Paris–ի տերն է և արտ–տնօրենը, թողարկում է Jovoy ապրանքանիշը,–խմբ.)։ Ծանոթանացա նրա հետ, և նա ցանկացավ համագործակցել ինձ հետ։ Նա ամենացանկալի գործընկերն է, որին կարելի է պատկերացնել»,– խոստովանում է հայ պարֆյումերը։

Лаборатория парфимера Цовака Восканяна
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Պարֆյումեր Ծովակ Ոսկանյանի լաբորատորիան

Ֆրանսուա Էնենը Ծովակի ստեղծագործությունները ներկայացրել է Jovoy Paris–ում` Փարիզի կենտրոնի շքեղ խանութում, որի անունը հայտնի է դարձել դեռ անցած հարյուրամյակի սկզբին։ Շուտով պատրաստվում է դրանք ներկայացնել նաև Լոնդոնի սրահում։

Ի դեպ, Ֆլորենցիայում տեղի ունեցած ցուցահանդեսում մեր հայրենակցի բացառիկ եթերայուղերով հետաքրքրվել է նաև հայտնի ֆրանսիացի պարֆյումեր Ժան–Կլոդ Էլենան, որն ավելի քան 40 տարի ֆրանսիական Hermès նորաձևության տան գլխավոր պարֆյումերն է։

Իսկ տանն ամեն ինչ այլ է...

Лаборатория парфимера Цовака Восканяна
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Պարֆյումեր Ծովակ Ոսկանյանի լաբորատորիան

Ի տարբերություն պարֆումերային արդյունաբերության եվրոպական գործիչների` հայրենիքում Ծովակի հետ ցանկացել է համագործակցել միայն մեկ օծանելիքի խանութ` Cosmotheca–ն, որտեղ ներկայացված են միայն հեղինակային աշխատանքներ։

Մնացած խանութների մենեջերների արձագանքը տարակուսանք է առաջացրել մեր հայրենակցի մոտ։

«Նրանք նույնիսկ չեն ուզում ծանոթանալ արտադրանքին», – ասում է նա։

Ներկայի ոգին

Ծովակի ստեղծած հավաքածուն համարվում է ունիսեքս, այսինքն` նախատեսված է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։ Իսկ գնի առումով այն բավական թանկ է։

Տվյալ պահին վարպետն աշխատում է ավելի մատչելի բույրերի վրա` օգտագործելով նաև սինթետիկ նյութեր։

«Մի քիչ կհեռանամ ամբողջովին բնական պարֆյումերիայի հայեցակարգից»,–նշում է նա։

Մեկ բույր ստեղծելու զուտ տեխնիկական գործընթացը տևում է մի քանի ամիս։ Սակայն դա եզրափակիչ փուլն է.

«Կոմպոզիցիան սկզբից պետք է ծնվի գլխում։ Ի սկզբանե պետք է պատկերացնել, թե այն ինչպիսինն է լինելու։ Իսկ դա արդեն կարող է շատ ժամանակ խլել` մեկ տարի և նույնիսկ ավելի»,-ասաց նա։

Лаборатория парфимера Цовака Восканяна
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Պարֆյումեր Ծովակ Ոսկանյանի լաբորատորիան

Ծովակի կարծիքով` բույրը ներկայի ոգին է։ Այն չունի ո՛չ անցյալ, ո՛չ ապագա։ Իսկ լավագույն բույրն այն է, որը ծնում է երջանիկ հիշողություն։ Ինչ վերաբերում է կատարյալ օծանելիքին, Ծովակը նշում է, որ դա շատ անհատական է և ժպիտով ավելացնում. «Հենց հասկանամ ինչպիսին է այն, իսկույն կփորձեմ ստեղծել»։



armeniasputnik.am

Այսօր շուրջ 1,700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ Կարապետյան

02.02.2026 00:32

Իրանի դեմ պшտերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա․ Ալի Խամենեի

01.02.2026 20:51

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)

01.02.2026 11:17

Կրթությունը՝ կայուն և արդյունավետ արտադրության հիմքում

01.02.2026 10:47

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07