Իսկապե՞ս Գորիսի պետհամալսարանի հայոց լեզվի դասախոսը թուրքերենի մասնագետ է

06.06.2014 15:54
3376

ՀԱՐՑՈՒՄ


Նախընտրական աննախադեպ խաղաղ օրեր ապրող Գորիսում, երբ քաղաքապետի թեկնածուների թիմերն անգամ համերաշխության մեջ են, բուռն քննարկումներ են ծավալվել «Սյունյաց երկիր» թերթի` Գորիսի պետհամալսարանին առնչվող վերջին հրապարակումների շուրջ: Համալսարանի տնօրեն Յուրի Սաֆարյանը, բարձրացված հարցերի իսկությունը ստուգելու եւ հանրությանը պարզաբանումներ տալու փոխարեն, զորահավաք է հայտարարել միջակների ու մերժվածների փաղանգում` նրանց միջոցով ֆեյսբուքյան հարթակ նետելու կիսագրագետ խզբզանքներ` ուղղված տողերիս հեղինակին ու նրա ընտանիքի անդամներին: Անփառունակ եւ անբարո ցատկոտումի այդ ճանապարհին նրա տրամադրության տակ է հայտնվել Մաքսիմ Հակոբյանի մայրաքաղաքային գրասենյակներից մեկում գոյատեւող «Հենարան» կայքը: Ի դեպ, մաքսիմյան իմպերիան, որի հանդիսավոր հուղարկավորությունն արդեն մեկնարկել է, ջանում է մինչեւ վերջին ակնթարթը խոչընդոտներ հարուցել «Սյունյաց երկրին»:

Անտարակույս, բացարձակ ճիշտ գործելակերպ է որդեգրել Յուրի Սաֆարյանը: Եթե նա հրաժարվում է քաղաքակիրթ ձեւով քննարկել մեր կողմից բարձրացված հարցերը, ապա պետք է գոնե ապակողմնորոշի հանրությանը (ինչով եւ զբաղվում է բուռն եռանդով)` հերյուրանքներ տարածելով Սամվել Ալեքսանյանի եւ նրա ընտանիքի անդամների դեմ:

Մենք, այդուհանդերձ, Յուրի Սաֆարյանին հանդարտության կոչ չենք անում, նա կարող է իր սպասավորների միջոցով շարունակել հայհոյանքն ու զրպարտությունը: Մենք պարզապես համակ ուշադրությամբ հետեւում ենք այդ վայրահաչություներին եւ խոստանում ոչ մի բառ կամ նախադասություն չթողնել անպատասխան: Բայց դա` մի քիչ հետո: Իսկ հիմա չենք կարող չասել, որ Գորիսի պետհամալսարանի բազմաթիվ դասախոսներ արձագանքել են մեր հրապարակումներին ու դրանք համարել վաղուց սպասված խոսք:

Դասախոսները միաժամանակ բազմաթիվ խնդրանք եւ առաջարկություն են ներկայացրել թերթի խմբագրություն` կամենալով ճշտել որոշ հարցերի պատասխան, քանզի դրանց մասին խոսելն արգելված է համալսարանում: Հարցերի մի մասը տեղ է գտել ստորեւ ներկայացվող փաստաթղթում: Սակայն հարցադրումներ ենք ստացել նաեւ այն բանից հետո, երբ մեր գրությունն արդեն իսկ ուղարկված էր Յուրի Սաֆարյանին:

Մասնավորապես` դասախոսները հարցնում են` իսկապե՞ս Գորիսի պետհամալսարանի հայոց լեզվի դասախոս Մհեր Քումունցը թուրքերենի մասնագետ է եւ արդյո՞ք հայոց լեզվի դասաժամեր է ստացել այդ ամբիոնի վարիչ Լուսինեի շնորհիվ, ով նրա կինն է:

Պետական համալսարանի դասախոսներն ուզում են իմանալ նաեւ, թե ինչ հիմունքներով է մեկ այլ հայտնի աղջիկ անթաքույց խառնվում պետական համալսարանի կառավարմանը եւ տնօրենի անունից կամ տնօրենի փոխարեն հանձնարարականներ տալիս համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին ու աշխատակազմին առհասարակ:

Մենք հավատում ենք, որ նշված հարցերի վերաբերյալ նույնպես կստանանք Յուրի Սաֆարյանի պատասխանը, այլապես ստիպված կլինենք եւս մեկ պաշտոնական հարցում ուղղել նրան` հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:

Գորիսի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ նաեւ առաջարկել են մեզ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ դեմ առ դեմ հանդիպման ու բանավեճի համար այցելել համալսարան:

Այդ կապակցությամբ հայտարարում ենք` պատրաստ ենք ցանկացած ժամանակ ու ամեն մի լսարանում դեմ առ դեմ հանդիպել ու բանավիճել Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, եթե ստանանք համալսարանի տնօրենի կամ համապատասխան նախաձեռնող խմբի պատշաճ հրավերը:

Ստորեւ` մեր պաշտոնական հարցումը մի քանի հարցի վերաբերյալ, որ ս.թ. հունիսի 6-ին փոստով ուղարկվել է համալսարանի տնօրենին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24