Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

18.05.2024 12:24
758

Իսրայելի կառավարության և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցությունները դադարեցվել են։ Այս մասին հաղորդում է Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Խորհրդակցությունները փակուղի են մտել այն պատճառով, որ հակամարտող կողմերը չեն կարողանում պայմանավորվել պատանդների ազատ արձակման պայմանների շուրջ։

«Աղբյուրները նշում են, որ կողմերի միջև տարաձայնությունները շատ մեծ են, հատկապես «պատերազմի ավարտ» տերմինի, ինչպես նաև Իսրայելի պահանջի՝ վետո դնել ահաբեկիչների անունների վրա, որոնց ազատ արձակումը կարող է պահանջել ՀԱՄԱՍ-ը», - հայտնել է Kan լրատվականը:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել էր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240 պատանդ վերցնելով։

Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայում՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմաքաղաքական կառույցը և ազատ արձակել բոլոր առևանգվածներին։

2023 թվականի նոյեմբերի վերջին Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ հաստատվել է մարդասիրական ժամանակավոր զինադադար, որը տևել է մեկ շաբաթ, և այդ ընթացքում, ըստ Իսրայելի, ազատ է արձակվել 110 պատանդ։ Դեկտեմբերի 1-ին հրադադարը խախտվել է, ռազմական գործողությունները վերսկսվել են և շարունակվում են մինչ օրս։

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40