Իսրայելցի զբոսաշրջիկների շրջանում Արցախի նկատմամբ հետաքրքրության աճ կա

12.03.2019 11:24
1120

Արցախը խնդիր է դրել 2019 թվականի համար զբոսաշրջության ոլորտում աճը նախորդ տարվա համեմատ ապահովել 20-25 տոկոսի չափով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության և պետական միջավայրի պահպանության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի պետ Սերգեյ Սարգսյանը նշեց, որ 2018 թվականին Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 28 հազար 588, որը 23 տոկոսով ավելի է 2017 թվականի համեմատ:

«Այժմ 2019 թվականին նախատեսում են 2018-ի համեմատ ապահովել 20-25 տոկոսվ աճ: Տարեցտարի Արցախի նկատմամբ զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրությունն ավելանում է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այցելություններն ակտիվացել են ոչ միայն ավանդական տուրիզմի շուկա հանդիսացող երկրներից, այլև այն պետություններից, որտեղից նախկինում շատ քիչ զբոսաշրջիկներ էին լինում»,-ասաց Սերգեյ Սարգսյանը:

2018 թվականին Արցախ այցելել են 87 երկրից: Հիմնականում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Չինաստան: Աննախադեպ այցելություն է եղել Իսրայելից: Եթե նախկինում Իսրայելից Արցախ մինչև 10 հոգի էին գալիս, ապա 2018 թվականին այդ այցելությունների թիվը կազմել է 112:

Արցախ եկած զբոսաշրջիկների հետաքրքրությունները շատ տարբեր են: Ոմանք նախընտրում են վայելել բնությունը, գյուղական տուրիզմը, մի մասը պատմամշակութային վայրերը, որոշները գալիս են հենց միջոցառումային տուրիզմի հետքերով կամ նախընտրում են ակտիվ հանգիստը: Ընդհանուր առմամբ, ամենաշատ այցելվող վայրերն են Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը:

«Ոչ պակաս զբոսաշրջային արդյունք է խոհանոցը: Զբոսաշրջիկները հիացած են արցախյան խոհանոցով: Դե արդեն գիտեք, որ ժենգյալով հացը բրենդ է դարձել, և Արցախ այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ այն պարտադիր համտեսում է: Դրանից բացի, հետաքրքրություն է նկատվում գյուղական տուրիզմի նկատմամբ, երբ  զբոսաշրջիկները գյուղական վայրերում են, մի քանի օր կանգ են առնում զբոսաշրջային տներում՝ ճաշակելու հենց տեղում պատրաստված ուտեստները, զգալու միջավայրը, տեսնելու այդ կոլորիտը: Նույնիսկ կերակրատեսակների պատվերներ են տալիս»,-ասաց նա՝ ավելացնելով, որ վերջին շրջանում հետաքրքրություն է նկատվում Արցախի կոնյակի ու գինու նկատմամբ: Զբոսաշրջիկները շատ հավանում են արցախյան բերք ու բարիքով պատրաստված ալկոհոլային խմիչքները:

Ոլորտի պատասխանուտները նշում են, որ ընթացիկ տարվա երկու ամիսը նույնպես ակտիվ է եղել, ինչն ակնկալվում է նաև առաջիկայում, մանավանդ, որ այս տարի Արցախում խոշոր միջոցառում է սպասվում: Հունիսին կայանալու է չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Դա ենթադրում է հյուրերի մեծ հոսք, ինչն էլ նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը, հյուրանոցների, հյուրատների ավելացմանը, Արցախի ճանաչելիության բարձրացմանը:

«Ֆուտբոլի դաշտերն են վերակառուցվում, հյուրանոցային տնտեսությունների ֆոնդն է հարստացվում, ծառայությունների որակն է բարձրացվում, ճանապարհներն են վերանորոգվում: Ակնալում ենք, որ այդ օրերին մեր հյուրանոցային ֆոնդն ամբողջությամբ զբաղված կլինի»,-ասաց նա:

Ընթացիկ տարում Արցախում մի շարք այլ միջոցառումներ են նախատեսված, որոնց շրջանակում ակնկալվում է զբոսաշրջիկների հոսք: Արցախում կանցկացվի Ժենգյալով հացի փառատոնը, որի նպատակն է ներկայացնել խոհանոցի յուրահատկությունները, նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանն ու համայնքների զարգացմանը, ապահովել զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Արցախ: Ներկայացնել հանրությանը ոչ միայն խոհանոցը, այլև Արցախի ազգային երգը, պարն ու արվեստը:

Սեպտեմբերին Արցախում կանցկացվի «Արցախյան գինու» ամենամյա փառատոնը, որտեղ ներկայացվում են Արցախյան գինեգործների արտադրանքը: Փառատոնի բաղադրիչ մաս կազմող մշակութային ծրագիրն իր մեջ ներառում է երաժշտական համերգ, ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, խաղարկություն և աճուրդ:

Անկախության օրը (սեպտեմբերի 2) համարվում է առավել հանդիսավոր տոներից մեկը: Տոնական միջոցառումներ են անցկացվում երկրի ողջ տարածքում: Ամեն տարի սեպտեմբերի 2-ին Վերածննդի հրապարակում տեղի են ունենում գալա-համերգներ, որին մասնակցում են տեղական երգիչներ և հյուրեր Հայաստանից և արտերկրից: Տոնը ավարտվում է հրավառությամբ:

Հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը նշվում է որպես Գյուղատնտեսության օր: Ամեն տարի Բերքի փառատոն է կազմակերպվում նույն օրը Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում: Ավելի քան 200 վաճառողներ, Արցախի բոլոր շրջաններից, ներկայացնում են իրենց արտադրանքը տոնավաճառ այցելող հազարավոր հաճախորդներին:

 

Փառատոնների և նման այլ միջոցառումների մասին իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվում է մարքեթինգային աշխատանք, որի շրջանակում աշխատանք է տարվում թե մեդիայի, թե զբոսաշրջային ընկերությունների հետ: Հիմնականում զբոսաշրջային ընկերությունները տարվա սկզբին արդեն տեղեկացված են լինում Արցախում տեղի ունեցող խոշոր միջոցառումների մասին:

Աննա Գզիրյան

 

 

 

 

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15