Իսրայելցիների համար Հայաստանն անվտանգ, Ադրբեջանը՝ պոտենցիալ վտանգավոր երկրների ցանկում են

02.08.2024 18:26
752

Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով վերջին շրջանում Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ղեկավարների սպանությունից հետո Իրանի հնարավոր պատասխան հարվածի մտադրությունը, իր քաղաքացիներին նախազգուշացրել է զերծ մնալ գրեթե 40 երկիր այցելությունից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ իրանական կողմը հնարավոր է՝ վրեժխնդիր լինելու նպատակով հարվածներ հասցնի արտերկրում գտնվող իսրայելական/հրեական թիրախներին, ինչպիսիք են դեսպանատները, սինագոգները, հրեական համայնքային կենտրոնները և այլն։ 

«Մենք խորհուրդ ենք տալիս միջազգային ճանապարհորդություն պլանավորողներին լրջորեն վերանայել այն երկրներ մեկնելու անհրաժեշտությունը, որոնց համար տրվել են ճամփորդական նախազգուշացումներ միջինից բարձր սպառնալիքի մակարդակով (մակարդակ 3 կամ 4): Բոլոր այդ ուղղություններով զգույշ եղեք և հետևեք Ազգային անվտանգության խորհրդի կայքում ներկայացված առաջարկություններին՝ ներառյալ հանրային վայրերում (առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հյուրանոցներ, բարեր և այլն) զգոն մնալը, իսրայելական կամ հրեական նշանների բաց ցուցադրումը: Խուսափեք խոշոր միջոցառումներից, որոնք չեն պաշտպանվում տեղական իշխանությունների կողմից, և զերծ մնացեք ցույցերից և բողոքի ակցիաներից», - նշված է իսրայելական խորհրդի հայտարարության մեջ: 

Արտասահման մեկնել պլանավորելու ժամանակ հրեաներին խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի թռիչքներ, որոնք չեն մտնում Իսրայելի համար թշնամի հանդիսացող երկրների (Լիբանան, Իրան, Սիրիա, Եմեն և Իրաք) և այն երկրների օդային տարածք, որոնք գտնվում են խիստ վտանգի տակ գտնվող ճամփորդական նախազգուշացումների ներքո ու դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն Իսրայելի հետ (Աֆղանստան, Լիբիա, Սոմալի, Պակիստան և Ալժիր): 

Հատկանշական է, որ ներկայացված 40 երկրների ցանկում Հայաստանն առաջին աստիճանի՝ առանց սպառնալիքի երկիր է (No Travel Threat), իսկ Ադրբեջանը՝ երկրորդ աստիճանի՝ պոտենցիալ վտանգավոր երկրների թվում է (Potential Threat): 

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11