Իսրայելը հայտնել է Իրանի ԱԽ ղեկավար Ալի Լարիջանիին սպանելու մասին

17.03.2026 16:04
404

Իսրայելը պնդում է, որ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է գիշերն Իրանում Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Times of Israel-ից, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ թիրախավորել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Լարիջանիին։

Բանակը նաև հայտարարել է, որ մեկ այլ հարվածի արդյունքում սպանվել է «Բասիջ» կիսառազմական ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին։

Կացի գրասենյակը հայտարարել է, որ Լարիջանին և «Բասիջ»-ի հրամանատարը սպանվել են մեկ գիշերվա ընթացքում։

BBC-ի փոխանցմամբ՝ Կացը նաև նշել է, որ Իսրայելի վարչապետի հետ միասին իրենք հրահանգել են Իսրայելի պաշտպանության բանակին շարունակել հետապնդել Իրանի ղեկավարությանը։

«ԱՄՆ նախագահ Թրամփը խոսել է Իրանի ղեկավարության փոփոխության բարձր տեմպերի մասին.... Մենք նրան կտեղեկացնենք, որ այդ տեմպը շարունակվում է և նույնիսկ աճում է ամենաբարձրաստիճան ղեկավարներից երկուսի սպանությունից հետո», - ասել է Կացը։

Իրանը դեռևս չի հաստատել Լարիջանիի և Սոլեյմանիի սպանությունը։ Փետրվարի 28-ին՝ ամերիկա-իսրայելական հարվածների առաջին օրը, սպանվել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40