Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11
594

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երկուշաբթի օրը առաջին անգամ հրապարակավ խոստովանել է՝ այս տարվա հուլիսին Իրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը իսրայելցի զինվորականների ձեռքի գործն է, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ սա էլ ավելի է սրում Թեհրանի և Թել Ավիվի միջև լարվածությունը։

«Այս օրերին, երբ Հութի ահաբեկչական կազմակերպությունը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ, ես ուզում եմ նրանց հստակ ուղերձ փոխանցել. մենք հաղթել ենք «Համաս»-ին, մենք հաղթել ենք «Հեզբոլա»-ին, ճեղքել ենք Իրանի պաշտպանական համակարգը և վնասել արտադրական համակարգերը, տապալել ենք Ասադի ռեժիմը Սիրիայում ու ծանր հարված կհասցնենք Եմենում Հութի ահաբեկչական կազմակերպությանը», - ասել է Կացը։

Իսրայելը «կվնասի ռազմավարական ենթակառուցվածքները, մենք կգլխատենք նրանց առաջնորդներին, ինչպես դա արեցինք Հանիեի, Սինվարի և Նասրալլայի դեպքում Թեհրանում, Գազայում և Լիբանանում։ Մենք դա կանենք նաև Հոդեյդայում և Սանայում», - սպառնացել է Կացը։

Եմենում Իրանի աջակցությունը վայելող Հութի խմբավորումն ավելի քան երկու տարի հարվածում է Կարմիր ծովում գտնվող առևտրային նավերի՝ փորձելով խստացնել Իսրայելի ծովային շրջափակումը: Նրանք հայտարարում են, որ գործում են Գազայում 2023-ի հոկտեմբերի 7-ից շարունակվող պատերազմում ի աջակցություն պաղեստինցիների։

«Համաս» (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված) խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվեց Թեհրանում այս տարվա հուլիսի 30-ին։ Նախօրեին Հանիեն մասնակցել էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը։ Հանիեի հիմնական նստավայրը Քաթարն էր։

Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:

«Հեզբոլա» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան սպանվեց Բեյրութում՝ այս տարվա սեպտեմբերի 27-ին, իսկ «Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվարը սպանվեց Գազայում այս տարվա հոկտեմբերի 17-ին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40