Կադրային ջարդի մեկնարկը Գորիսի բազմագործառութային պետական քոլեջում

27.02.2026 20:10
701

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, տեղեկացնում եմ, որ այսօր աշխատաժամանակի ավարտին Գորիսի նորաստեղծ բազմագործառութային պետական քոլեջի կադրերի բաժնից ինձ է հանձնվել կրճատմանս մասին ծանուցագիր` պատճառաբանությամբ, որ իմ որակավորմամբ մասնագետի համար համարյա կրկնակի խոշորացմամբ քոլեջում ոչ մի հաստիք չի գտնվել։ Չեմ ստորագրել ծանուցագիրը ստանալու համար, պահանջել եմ Քոլեջի կառավարման խորհրդի համապատասխան արձանագրությունը և 20.02.2026թ.-ին հապճեպ կազմակերպված, ըստ տնօրենի ժ/պ-ի հավաստման, արտահերթ մանկավարժական խորհրդի` բազմաթիվ մանկավարժների բացակայությամբ անցկացված նիստի արձանագրությունը, որտեղ մեկ անձի կողմից առաջադրվել է Քոլեջի կառավարման խորհրդի երեք անդամի թեկնածություն(ըստ Քոլեջում պտտվող լուրերի), սակայն կադրերի բաժնում մերժել են իմ առաջարկը և տեղեկացրել, որ այդ հարցով դիմեմ տնօրենի ժ/պ-ին։ Սակայն տնօրենի սենյակի մուտքի մոտ նստած աշխատակիցը տեղեկացրել է, որ տնօրենի ժ/պ-ն զբաղված է և չի կարող ընդունել ինձ։ Տառացիորեն մի քանի րոպե հետո տեղեկացվել եմ, որ վերջինս ժողովի է և լքել է քոլեջի տարածքն ու աշխ. օրվա ընթացքում ետ չի վերադառնալու։ Տեղեկացնում եմ նաև, որ ի տարբերություն որոշների, ես հարգում եմ մարդկանց միմյանց հետ շփվելու իրավունքը, ատում եմ միջնադարյան ինկվիզիցիոն մթնոլորտն աշխատակիցների նկատմամբ, ֆիզիկապես խորշում եմ բամբասկոտության ու կեղտոտ ինտրիգների ստեղծմանը նպաստելը։ Ներկայացնում եմ իմ կենսագրության տարբեր շրջանների փաստաթղթային արձանագրումները, տեղեկացնում եմ, որ ունեմ մեր հայրենիքում, ԱՄՆ-ում` Օհայոյի համալսարանում, Ֆրանսիայում` Վանդեի նահանգի Էտաբլիեր կրթական համակարգում մեկամսյա, ինչպես նաև ՄԱՎԵՏԱ ծրագրով Շվեյցարիայի Բեռնի համալսարանում և նույն երկրի ՄՄԿ շատ ուսումնական հաստատություններում բարձրարժեք կրկնակի վերապատրաստումների բազմաթիվ հավաստագրեր, երկու անգամ բարձրագույն բալերով հանձնել եմ ՆՄ և ՄՄ ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի գրավոր և բանավոր քննությունները, որոնց մասնակից է եղել նաև հարգարժան տիկին Ժաննա Անդրեասյանը, ստացել եմ հավաստագրեր, որոնցից վերջինն ընթացքի մեջ է` ի դեպ։ Ստացել եմ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալ անբասիր աշխատանքի համար։ Աշխատում եմ Քոլեջում 1980թ-ի սեպտեմբերի 1-ից, անընդմեջ, առ այսօր։ Հազարավոր երիտասարդների կրթության, դաստիարակության գործին եմ ծառայել սրբությամբ։ Իմ խնամքի տակ են իննսունամյա կեսուրս և երկրորդ կարգի հաշմանդամ թոշակառու ամուսինս։ Ունեմ հինգ երեխաներ, ովքեր լավագույն գնահատականներով ավարտել են հանրապետության տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ և ընտիր մասնագետներ են իրենց ոլորտներում։ Երեք որդիներս պատվով ծառայել են մեր հայրենիքին խաղաղ և ոչ խաղաղ պայմաններում։ Այս ամենը նկատի ունենալով, հաճոյախոսություն եմ համարում, որ նորանշանակ տնօրենի ժ/պ-ն տեղեկացնում է, որ Քոլեջում իմ որակավորմանը համապատասխան աշխատանք չի գտնվել, թեկուզ բացարձակապես պարզ չէ, թե ինչ ցուցիչներով, ինչ մրցույթներով, կամ ինչ ընտրություններով են որոշվել որակավորումների համապատասխանությունները վերաբաշխվող հաստիքներին. չար լեզուներն ասում են, որ ամենասովորական նվեր-փաթեթներ են շրջանառվել, որին իհարկե, րենք հավատում դեմոկրատական ուղիով ընթացող մեր երկրում։ Ուղղակի, անկեղծորեն, ցավում եմ, քանզի բազմաթիվ հրաշալի մասնագետների տասնամյակներով կերտված երկու բարձրակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների հզոր արմատի վրա պատվաստված կառույցը պարտադրված դիմագրքային <<լայքերով>> կամ կիսումներով չէ, որ պետք է գոյատևի ու միշտ էլ համարել եմ, որ չի վայելում կրճատումներով պայմանավորված շանտաժի, վախի, բամբասկոտության մթնոլորտը կրթական, գիտահետազոտական, նորմալ, գեղեցիկ միջավայրին։

Nune Avetisyan-ի ֆեյսբուքյան էջից

Միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարուհին՝ Կապանում

09.10.2026 16:39

«Հայաստանի իշխանությունները կորցնում են առողջ բանականությունը»․ ռուս քաղաքագետը՝ Երևանի քաղաքականության մասին

09.10.2026 15:36

Գորիսի «Մեծ Հայք»  պարային ստուդիան՝ Շրի Լանկայում

09.10.2026 15:14

Ավելի ինտենսիվ գյուղատնտեսություն՝ ավելի շատ թունաքիմիկատներ․ ի՞նչ է կատարվում Հայաստանում․ «Էկոսֆերա»

09.10.2026 14:45

ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք

09.10.2026 14:37

Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների

09.10.2026 14:30

Մեղրի, ՏԻՄ ընտրություններ. Սյունիքի մարզպետը և Մխիթար Զաքարյանը՝ ՔՊ-ի քարոզչական թիմում

09.10.2026 14:23

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը

09.10.2026 12:15

Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության հիմքերից է․ Փաշինյան

09.10.2026 11:47

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը․ Ալիեւ

09.10.2026 11:36

ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը մեկնարկել է

09.10.2026 11:29

ԿԳՄՍ փոխնախարար Քրիստինա Թաթարյանը ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել

09.10.2026 11:17