Կադրային խեղկատակություններ Սյունիքի բուժական հաստատություններում

24.05.2017 12:57
7987

(Նամակ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանին)

Հարգելի պարոն Ալթունյան

Սյունիքի մարզի առողջապահական հաստատություններում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իսկապես արտառոց են ու կասկածելի, որոնց բուն էությունը հասկանալու համար, մարզի բազմաթիվ բժիշկների ու բնակիչների անունից, Ձեզ ենք դիմում՝ ակնկալելով անկեղծ եւ ողջամիտ պատասխան:

Կարող էինք, անշուշտ, մտահոգող հարցերի պատասխանը ստանալու համար դիմել Սյունիքի մարզպետարան կամ տարածաշրջանային բժշկական կենտրոններ, բայց դա անօգուտ եւ անիմաստ փորձ կլիներ, քանզի ե՛ւ մարզպետարանում, ե՛ւ բժշկական կենտրոններում խստագույնս արգելված է լրատվամիջոցների հարցերին պատասխանելը:

Եվ այսպես՝ մայիսի 23-ին Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի հերթական պաշտոնակատարին ներկայացնելիս հայտարարվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ Կապանի եւ Քաջարանի բժշկական կենտրոնները միավորվել են՝ կառավարությունն իբր այդպես է նպատակահարմար գտել:

Չենք ուզում մտածել, որ այդ հայտարարության հեղինակները ստել են, եւ փորձեցինք գտնել կառավարության այն որոշումը, որի համաձայն իրականացվում է երկու հիվանդանոցի միավորումը, որում, հավանաբար, նշված կլինի դրանց միավորման նպատակահարմարությունը: Եվ նման որոշում չգտանք…

Դուք կարո՞ղ եք մեզ ասել, թե կառավարության որ որոշմամբ է տեղի ունենում Կապանի եւ Քաջարանի հիվանդանոցների միավորումը (եթե, իհարկե, միավորումն իսկապես տեղի է ունենում), չէ՞ որ խոսքը փակ բաժնետիրական ընկերությունների մասին է, իսկ դրանք լուծարվում, վերակազմավորվում են միայն հանրապետության կառավարության որոշմամբ:

Այնուհետեւ, վերջերս Սյունիքի առողջապահական հիմնարկներում տեղի են ունենում ղեկավար կադրերի պերմանենտ փոփոխություններ՝ հանրությանն անհայտ պատճառներով. առայժմ կադրային ամեն մի փոփոխությունից հետո ասեկոսեների տարափ է միայն…

Մենք հակված չենք, իհարկե, վիճարկելու այդ փոփոխությունների նպատակահարմարությունը (այդպիսի իրավունք էլ չունենք), դա հիմնադրի՝ Սյունիքի մարզպետարանի գործն է, բայց բախվել ենք մի իրողության, որ մտահոգում է այստեղ բնակվողներիս, որից կամայականության եւ ցինիզմի մգլահոտ է փչում:

Տեսեք՝ ինչ է կատարվում:

Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանին, ով Արցախյան պատերազմի օրերից մինչեւ հիմա հազարավոր մարդկանց կյանք է փրկել իր գործընկերների հետ, ազատում ենք աշխատանքից եւ ամբողջ հանրապետությունով մեկ աղմուկ բարձրացնում՝ ապացուցելու այդ քայլի անհրաժեշտությունն ու ճշմարտացիությունը: Փոխարենը պաշտոնակատար ենք նշանակում եւ փառաբանություններով կոլեկտիվին ներկայացնում Ռոմա Սարգսյանին, ով Կապանի բժշկական քոլեջի երկարամյա տնօրենն էր: Երեք-չորս ամիս անց, առանց որեւէ պատճառաբանության, նրան ազատում ենք զբաղեցրած պաշտոնից եւ մեկ ուրիշին նշանակում պաշտոնակատար՝ դարձյալ ծփացող փառաբանություններով ու գովեստներով:

Գորիսում Սաշա Խաչատրյանին ազատում ենք եւ փոխարենը Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակում լավ վիրաբույժի եւ կազմակերպչի համբավ ունեցող Գագիկ Թունյանին: Երեք-չորս ամիս հետո նրան ազատում ենք զբաղեցրած պաշտոնից՝ փոխարենը պաշտոնակատար նշանակում Գորիսում հարգված բժիշկ եւ կազմակերպիչ Լեւոն Հարությունյանին: Մի քանի օր հետո նրան նույնպես ազատում ենք՝ փոխարենը նշանակում Երեւանից բերված մի անձնավորության, ում ոչ ոք դեռեւս չի ճանաչում Սյունիքում:

Գորիսի բժիշկները փորձում են ապստամբել, բայց նորանշանակ տնօրենին ներկայացնելու համար այնտեղ ժամանած մարզպետը հիշեցնում է հնարավոր հետեւանքների մասին՝ սպառնալով աշխատանքից ազատել սեփական արժանապատվության պաշտպանության համար ոտքի ելնող բժիշկներին…

Տնօրենի փոփոխություն է կատարվում նաեւ Սիսիանի հիվանդանոցում. գիտությունների թեկնածու, ճանաչված ու հարգված բժշկուհի Սվետլանա Իսախանյանը ստիպված է լինում դիմում գրել եւ հեռանալ, ում փոխարինում է Դարբաս գյուղի բժշկուհին:

Ավելի վաղ աշխատանքից ազատվում է Քաջարանի բուժհաստատության տնօրենը, ում փոխարինում է Երեւանից բերված մի բժիշկ, ով էլ երեկվանից (ինչպես հայտարարվել է) կգլխավորի Քաջարանի ու Կապանի միացյալ հիվանդանոցը:

Մեղրու բժշկական կենտրոնի շուրջ էլ չի մարում աղմուկը, որն ուղեկցվում է մամուլի հակասական եւ իրարամերժ հրապարակումներով:

Կրկնում ենք՝ մարզպետարանի գործն է տարածաշրջանային բժշկական կենտրոնների ղեկավարների նշանակումն ու ազատումը, բայց մի քանի ամսում այսքան փոփոխություն՝ առանց հիմնավորման, առանց պատճառաբանության, չի տեղավորվում նորմալ տրամաբանության եւ հանրապետության նախագահի՝ օրերս հռչակած քաղաքականության փիլիսոփայության մեջ:

Եթե Կապանում տնօրենի պաշտոնակատար է ամիսներ առաջ նշանակվել Ռոմա Սարգսյանը, ապա ինչո՞ւ է նա հանկարծակի ազատվում. մի՞թե սխալ նշանակում է եղել (եթե սխալ նշանակում է եղել, ապա ո՞վ է պատասխանատու), մի՞թե մարզպետը կամայականություն է դրսեւորել ի սկզբանե եւ հիմա էլ շարունակում է քմահաճ վերաբերմունքը Կապանի հանդեպ:

Եթե Գագիկ Թունյանին խնդրում են ազատվել Երեւանի հիվանդանոցներից մեկում զբաղեցրած բաժնի վարիչի պաշտոնից եւ գալ հայրենի Գորիս ու ստանձնել բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունները, ապա ինչո՞ւ ամիսներ անց նրան ազատում են՝ չներկայացնելով գոնե մեկ հիմնավորում:

Եթե Լեւոն Հարությունյանին նշանակում են Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, ապա ինչո՞ւ օրեր անց փոշմանում են եւ պաշտոնանկ անում:

Փաստորեն գործ ունենք Սյունիքի առողջապահական համակարգը տրորելու, տեղական կադրերին ծաղրելու ակնհայտ երեւույթների հետ, որի հանդեպ, ցավոք, Դուք, որպես նախարար, անհասկանալի եւ անբացատրելի լռություն եք ցուցաբերում: Ձեր մասնագետներին ծաղրում են, նրանց արժանապատվությունը վիրավորում են, իսկ Դուք լռում եք: Ստեղծված բարոյահոգեբանական մերժելի վիճակը, լարվածությունը, անվստահությունը հաղթահարելու համար որքա՜ն տարիներ ու ջանքեր են պահանջվելու:

Գոնե հիմա կարո՞ղ եք Սյունիքի հանրությանը բացատրություն տալ, թե վերջին վեց-յոթ ամսում ինչու են տարածաշրջանային բժշկական կենտրոնների տնօրենները (տնօրենների պաշտոնակատարները) հերթականությամբ ու հաջորդությամբ ազատվել աշխատանքից: Եվ ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքների մղումով են Երեւանից ղեկավար կադրեր նշանակվել՝ առայժմ առանց մրցույթի:

Ցավոք, հիմա Սյունիքում կադրային այնպիսի քաղաքականություն է վարվում, որ թափուր պաշտոնների (աշխատատեղերի) համար՝ հավաքարար-պահակից մինչեւ մարզպետ, Երեւանից են բերում: Այդ գործելակերպն առավել ցցուն երեւում է առողջապահության ոլորտում (որքան ողջունելի կլիներ, եթե նույն եռանդով ու հետեւողականությամբ նեղ մասնագետներ, փորձառու բժիշկներ գործուղեիք մարզ):

Մայրաքաղաքի գրեթե բոլոր կլինիկաներում սյունեցի բազում ճանաչված բժիշկներ կան, փորձառու շատ մասնագետներ կան տեղում՝ Սյունիքում, իսկ առողջապահության գործի կազմակերպիչներ՝ միայն Սյունիքում՝ որքան ուզեք:

Եվ, այդուհանդերձ, Սյունիքի բժշկական հաստատությունների տնօրենների պաշտոնում ե՛ւ Կապանում, ե՛ւ Գորիսում նշանակվել են մայրաքաղաքցի բժիշկներ… Միգուցե եւ նրանք արժանավոր են ու անփոխարինելի, չենք կարող ասել: Բայց տրամաբանությունը՝ տնօրեններ բերել միայն Երեւանից, կասկածելի է: Հանրությանն էլ, որպես կանոն, չեն ներկայացվում նորանշանակները, չեն ներկայացնում նշանակման մոտիվները: Ի դեպ, հանկարծ չմտածեք, որ Սյունիքում տեղային մտածելակերպի ջատագով ենք եւ տեղային զգացմունքներ ենք արթնացնում. միայն վերջին ամիսներին Սյունիքում իրականացվող կադրային քաղաքականությունից ենք հասկացել, որ սյունեցու եւ մայրաքաղաքցու միջեւ, ավա՜ղ, խիստ տարբերություն կա:

Այդ ամենը չի վկայում սոսկ այն մասին, որ մարզում ներդրվում է Սյունիքն առանց սյունեցիների կառավարելու անբարո եւ ոչ ազգային մոդելը: Այդ ամենը վկայում է նաեւ այն մասին, որ Սյունիքի հանդեպ կամայականությունը, քամահրանքը նոր աստիճանի են բարձրացվում: Գոնե առողջապահության համակարգը հեռու պահենք փորձարարությունից եւ կամայականությունից:

Դուք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն եք, պատասխանատու եք նաեւ Սյունիքում իրականացվող առողջապահական պետական քաղաքականության համար:

Ուզում ենք, որ Դուք պատասխանեք բարձրացված հարցերին:

Համոզված ենք, որ ծանոթ եք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, որի համաձայն էլ խնդրում ենք պատասխանել մեզ մտահոգող հարցերին:

Հարգանքով՝
Սամվել Ալեքսանյան

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13