Կալանքը Մանվել Գրիգորյանի առողջության համար անդառնալի կարող է լինել․ պաշտպան

03.08.2018 12:43
1323

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող` ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանիառողջական վիճակը գնալով վատթարանում է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենց միջնորդությամբ նախաքննական մարմինը փորձաքննություն է նշանակվել` պարզելու, թե ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը: Մկրտչյանը նշեց, որ իր պաշտպանյալը ՔԿՀ-ում դեղորայքային բուժում է ստանում, մինչդեռ տառապում է ծանր հիվանդությամբ և դեռևս հունիս ամսին պետք է քիմիաթերապիայի հերթական կուրսն անցներ, ինչը բանտային պայմաններում, բնականաբար, հնարավոր չէր կազմակերպել:

«Գրիգորյանի ինքնազգացողությունը վատ է, շաքարի ցուցանիշը բարձր, քիմիաթերապիայի կուրսն արդեն ուշացրել է, որն անդառնալի հետևանք կարող է թողնել իմ պաշտպանյալի առողջության վրա»,- ասաց նա:

Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ իրենք դգոհություններ չունեն վարույթն իրականացնող մարմնից` ՀՔԾ-ից, ավելին` կասկած չունեն քննության օրինականության և բազմակողմանիության վրա:

Հարցին, թե այս ընթացքում իր պաշտպանյալի մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել, պաշտպանը նշեց. «Գործով ակտիվ քննչական գործողություններ չեն իրականացվում, ինչը վկայում է այն մասին, որ նրան կալանքի տակ պահելն արդարացված չէ»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ:

yerkirmedia.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40