Կամավորագրում Սիսիանում. սպասում են ՊՆ առաջադրանքին

28.09.2020 17:37
2016

Աշոտ Մինասյան (Արցախյան ազատամարտի հրամանատար) - Ես կոչ եմ անում բոլոր հայրենասեր հայորդիներին, ովքեր ունակ են զենք կրելու, զենք վերցնել, թող զինվորագրվեն հայոց աշխարհազորին կասեմ, երկրապահին կասեմ, ջոկատներին կասեմ, որին որտեղ հնարավոր է:

Հրամանատար Աշոտ Մինասյանի կոչը լսել ու Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում հավաքվել են ժամ առաջ Արցախ հասցնել ցանկացողները, վստահ են՝ լռեցնելու են պատերազմի ձայնը: Մոտեցումը միասնական է՝ պետք է մի կողմ դնել քաղաքական հայացքներն ու բռունցքվել. սա նախկիններից տարբերվող այլ պատերազմ է, և մեր ասելիքն էլ համարժեք ու վերջնական պետք է լինի:

Աշոտ Մինասյան - Մենք պարտավոր ենք ավելի խիստ ասել, որովհետև անցած պատերազմն ու քառօրյա պատերազմը դաս չեղավ թուրքի համար: Սա մեր վերջին կռիվն է լինելու, սա մեր հաղթանակի կռիվն է լինելու և մենք պարտավոր ենք լինել Արցախի ժողովրդի կողքին:

Նախկին ազատամարտիկների հետ արդեն նաև նրանց զավակներն են կամավորագրվում: Եթե պատերազմ է, բոլորս ենք զինվոր՝ ասում է հենց ծննդյան օրով զինվորագրվող Արման Ավետիսյանը: 

«Հայրենիքը պաշտպանելը մեր մասնագիտությունն է,- ասում է նախկին ազատամարտիկ ու զինվորական Կամո Հակոբջանյանը,- և մենք պարտավոր ենք մեր փորձով ու գիտելիքներով սատար կանգնել սահմանի զինվորին»:

Կամո Հակոբջանյան (նախկին ազատամարտիկ, զինվորական) - Մեր կռիվը մեր արդարության համար ա, մեր պապենական հողերում մեր ժողովրդի ապրելը, գոյը ապահովելու համար ա... մենք կարոզացել ենք կռվել էլի կռվելու ենք: էսօր էլ հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր բանակը ճիշտ ա ծանր , ցավալի կորուստների գնով, բայց կարողանում ա պաշտպանել...
 
Հայոց եկեղեցու օրհնությունը ներկաներին է փոխանցում Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը, ընդգծում՝ հայրենիքի համար մարտնչելը սրբազան առաքելություն է:

Տեր Մակար (Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ) - Մեր պայքարն արդար է և արդարացված է: Մենք շատ ենք կորցրել և կորցնելու իրավունք չունենք: Պետք է լինենք միասնական, որ կորցրածը հետ բերենք՝ հավատքով, հույսով:

Հավատով ու վճռականությամբ սիսիանցի կամավորները շարունակում են գրանցվել, և իրենց պարտքը կիրականացնեն անհրաժեշտ ուղղությամբ՝ ըստ Պաշտպանության նախարարության առաջադրանքի: 

 

1lurer.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22