«Կամերային երաժշտության միջազգային դպրոց» ծրագիրը՝ Կապանում

04.05.2026 11:09
474

Դասական երաժշտությունը կարոտած կապանցի հանդիսականն այն վայելելու պատեհ առիթ ունեցավ մայիսի 2-ին։

Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում կամերային համերգ էր, որ նախապատմություն ունի։ Փետրվարին «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի և արվեստի պետական քոլեջի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Ծրագիրն իրականացնում էր Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստի պատմության դոկտոր և իսպանական երաժշտության մագիստրոս, մանկավարժ և կուրատոր Իրինա  Կրասոտինան։ Ծրագրին մասնակցեց ութ երիտասարդ երաժիշտ-կատարող, ովքեր ապրիլի 28-ից մայիսի 2-ը արվեստի քոլեջում կատարելագործեցին իրենց վարպետությունը՝ կամերային երաժշտության միջազգային դպրոցի շրջանակում։

Իսկ համերգային ծրագիրը ներառում էր արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ և Կոմիտաս։ Համերգի սկզբում հանդես եկան Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի դասատուներ Մերի Պետրոսյանը (դաշնամուր) և Լիա Գրիգորյանը (ֆլեյտա), ովքեր հնչեցրին Գաետանո Դոնիցետիի «Սոնատ ֆլեյտայի և դաշնամուրի համար դո մինոր» ստեղծագործությունը։ Այնուհետև բեմահարթակում Կապանի արվեստի պետական քոլեջի ուսանողներ Մելանյա Պողոսյանը (դաշնամուր) և ջութակահարուհի Հովեր Մարդիրոսյանն էին, ովքեր կատարեցին Մոցարտի ստեղծագործությունը։ Հաջորդիվ ևս Մոցարտ էր․ «Սոնատ ջութակի դաշնամուրի համար թիվ 19 մի-բեմոլ մաժոր» ստեղծագործությունը հնչեց արվեստի պետական քոլեջի ուսանողներ Յուրի Զարգարյանի (դաշնամուր) և Շահանե Գասպարյանի (ջութակ) կատարմամբ։

Դասական երաժշտության երեկոն անմասն չէր նաև Բեթհովենից, կոմպոզիտորի «Սոնատ ջութակի և դաշնամուրի համար թիվ 6 լյա մաժոր» (ստեղծագործություն 30, թիվ 1, 1-ին մաս) գործը հնչեցրին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Ռուզաննա  Խասապետյանը (դաշնամուր) և կոնսերվատորիայի ուսանողուհի Ալեքսանդրա Հայրապետյանը (ջութակ)։

Համերգային ծրագրի հատուկ հյուրը վիրտուոզ  դաշնակահար Ռուբեն Կոզինն էր, ով կատարեց Շուբերտ-Լիստի «Անտառի արքան» և  «Գրետխենը ճախարակի մոտ» ստեղծագործությունները։ Իսկ որպես բիս՝ ևս երկու գործ կատարեց՝  Ֆերենց Լիստի «Վայրի որսը» և Կոմիտաս-Անդրեասյանի «Ծիրանի ծառը»։

Համերգի ավարտին արվեստի քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց «Պրիմավերա Ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ելենա Յակովլևնային և Իրինա Կրասոտինային ու շնորհակալագրեր հանձնեց նրանց՝ «Կամերային երաժշտության միջազգային դպրոց» ծրագիրը արվեստի քոլեջում իրականացնելու համար։ Նա նաև համոզմունք հայտնեց, որ հաջորդ անգամ կամերային երաժշտության միջազգային դպրոցը կընդլայնի աշխարհագրությունը, որին կմասնակցեն Սյունիքի մարզի այլ կրթօջախների ներկայացուցիչներ։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40