Կանաչապատվում, բարեկարգվում է եկեղեցու շրջակայքը

22.09.2015 14:58
2495

Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին օծվեց 2001-ի դեկտեմբերի 1-ին: Մարզկենտրոնն ունեցավ իր հավատի տաճարը: Սակայն նրա շրջակայքի բարեկարգումը եւ կանաչապատումը խնդրահարույց են եղել: Կարծես, սայլը տեղից շարժվում է: Օգոստոսի 1-ից սկսվել են եկեղեցու տարածքի կանաչապատման աշխատանքները: Կանաչապատումն իրականացնում է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Ռաֆայել Ասրյան): Հուլիսի 27-ին Կապանի քաղաքապետարանը փոխըմբռնման հուշագիր կնքեց «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հկ-ի հետ, որ ստորագրել են քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ հկ-ի նախագահ Ռաֆայել Ասրյանը:

Ըստ հուշագրի՝ Կապանի քաղաքապետարանը պարտավորվում է մասնագիտական-փորձագիտական աջակցություն տրամադրել ծրագրին՝ տարածքների նախանշման եւ նախագծման աշխատանքներում, ապահովել ծրագրի համաֆինանսավորումն ընդհանուր բյուջեի տասը տոկոսի չափով՝ տեխնիկայի տրամադրման եւ աշխատուժի տեսքով, աջակցել ծրագրի ողջ ընթացքին եւ ապահովել դրա շարունակականությունը:

Ռաֆայել Ասրյանի փոխանցմամբ՝ Կապանի մի քանի հատվածներում կանաչապատում է նախատեսված, իրենք որոշել են եկեղեցու տարածքը կանաչապատել, ամենայն հավանականությամբ հաջորդ հանգրվանը կլինի Բաղաբուրջի հուշահամալիրը:

«Խուստուփ» բնապահպանական հկ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը, ով ծրագրի խորհրդատուն է, տեղեկացրեց, որ եկեղեցու ձախակողմյան հատվածում՝ դատարանի շենքի հարեւանությամբ եւ հետնամասով կտնկվեն մշտադալար, փշատերեւ ծառեր, լինելու են սիզամարգեր, իսկ անցուղիները սալահատակվելու են: Ի դեպ, եկեղեցու տարածքում բարեկարգման աշխատանքներ է կատարել «Ռազ բիլդինգ» ՍՊ ընկերությունը (նախագահ՝ Գեւորգ Փարսյան):

Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը նկատեց, որ նման աշխատանքները վաղուց պիտի կատարված լինեին, նաեւ հավելեց, որ կպարսպապատվի եկեղեցու տարածքը, որ մեքենաները մուտք չգործեն այդտեղ:

Մեր այցելության օրը եկեղեցու հետնամասում հողային աշխատանքներ էին կատարում: Ռ.Ասրյանն ասաց, որ սպասում են եզրաքարերի տեղափոխելուն, որոնց տեղադրելուց հետո կշարունակեն կանաչապատումը: Նաեւ հայտնեց, որ շինարարության ավարտից հետո, ծրագրով այդպես է նախատեսված, մեկ տարի հասարակական կազմակերպությունն է իրականացնելու կանաչ գոտիների խնամքը:

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքի շինհրապարակ են այցելել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, որոնց ներկայացվել են շինաշխատանքների ընթացքը, դրանց ընթացքում ծագած խնդիրները, նախանշվել են հետագա անելիքները:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40