ԿԱՆԱԴԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԷՆԴՐՅՈՒ ԹԸՐՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ

15.08.2024 15:33
777

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։

Համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Է. Թըրներին Մեղրի այցելելու համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունները պետք է տանել դեպի խորացում:

Դեսպանի առաջարկով համայնքի ղեկավարը ներկայացրել է Մեղրի համայնքի վերջին զարգացումները, դրանց հետևանքները, առկա մարտահրավերները, սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացված ծրագրերը, զբոսաշրջության զարգացման միտումները և հեռանկարները, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ընթացիկ աշխատանքների և կարևորության մասին։

Զրուցակիցները նաև զուգահեռներ են անց կացրել երկու երկրների՝ Հայաստանի և Կանադայի կառավարման ձևերի, հարևան երկրների հետ փոխհարաբերությունների, իրավական համակարգերի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին՝ կողմերը միմյանց հանձնեցին տարածաշրջանին և պետությանը հատկանշական նվերներ։

Մեղրիի համայնքապետարան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22