ՌԴ նախագահը չի տեսնում որևէ խնդիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում

13.10.2023 19:06
702

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել հիմա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

«Չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը հիմա ՝ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Մենք պատրաստ ենք աջակցել խաղաղ բանակցությունների վերսկսմանը ՝ խաղաղության համաձայնագրի կնքման հույսով, առաջարկել ենք բոլոր գործընկերներին հավաքվել Մոսկվայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հայտարարել Է Պուտինը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

ՌԴ նախագահի խոսքով՝ զուտ տեխնիկական բնույթի հարցեր կան ՝ կապված սահմանազատման և սահմանագծման հետ։

«Մի ուղղությամբ 100 մ, մեկ այլ ուղղությամբ՝ մեկ կիլոմետր, դա արդեն կարևոր չէ։  Երկու կողմերի բարի կամքի դեպքում այս ամենը կարելի է անել»,- հավելել է Պուտինը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01