Կանադայի Համայնքների պալատի հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

15.02.2023 11:57
928

Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Համայնքների պալատին ներկայացված միջնորդությունն ընդունվել է միաձայն:

Այս մասին տեղեկանում ենք Կանադայի Հայ դատի հանձնախմբի՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում տեղադրված հաղորդագրությունից:

«Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն ընդունել է պատգամավոր Ստեֆան Բերժերոնի ներկայացրած միջնորդությունը՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, երաշխավորել տեղաշարժի ազատությունը և խուսափել հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միջնորդությունը կուղարկվի Համայնքների պալատ, նաև կառավարությունից պատասխան կպահանջվի։

Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել պատգամավոր Ստեֆան Բերժերոնին, ինչպես նաև հանձնաժողովի բոլոր անդամներին՝ «այս հրատապ հարցում ցուցաբերած աջակցության համար»:

https://armtimes.com/

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01