«Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակիցները եղել են առաջնագծում. նրանք կստանան հալված փամփուշտներից պատրաստված զարդեր

07.10.2018 17:37
1243

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին միացողները կստանան զարդեր` պատրաստված հալված փամփուշտից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Արցախում, առաջնագիծ այցելության շրջանակում  հայտարարեց Աննա Հակոբյանը, հավելելով, որ հալված փամփուշտներից պատրաստված զարդերը կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի խորհրդանիշը:

«Պարզվում է՝ Երևանում կա վարպետ, ով զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից: Ես չգիտեի, և իմացել եմ այս մասին վերջերս: Իմացա և մտածեցի, որ դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի սիմվոլը, և յուրաքանչյուր կին, ով կմիանա արշավին, կստանա նման զարդ»,- ասաց նա:

Վարչապետի տիկինը վստահեցրեց, որ մայրերի տիեզերական սիրո առաջ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները: «Սա նշանակում է, որ որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունն ու կդառնա ընդամենը զարդ, իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել: Սա, իհարկե, սիմվոլների լեզու է, բայց իրականությունից հեռու չէ»,-նշեց նա:

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության » արշավ ձեռնարկելու մասին հայտարարել է հուլիսի 24-ին Մոսկվայում:

Արշավի մասնակիցներին հոկտեմբերի 7-ին ընդունել է Արցախի Նախագահ Բակո Սահակյանը:

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40