Կապահովվի «ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագրի իրականացումը

22.05.2025 19:33
631

Կառավարությունը համաձայնություն է տվել Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության 3.41009 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Հիմնավորման համաձայն՝ կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու և ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ճգնաժամը մեղմելու անհրաժեշտությունը՝ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը, համագործակցելով Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նախատեսում է Սվարանց բնակավայրում իրականացնել «ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագիրը՝ Սվարանց գյուղում Լեռնային Ղարաբաղից տեղահանված՝ ՀՀ Կառավարության 2024 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում հավաստագիր ստացած և սույն ծրագրի շահառու դառնալու համաձայնություն տված 20 ընտանիքների համար 20 բնակելի տների կառուցում, նշված ընտանիքներին տրամադրելու նպատակով 20 անասնագոմերի կառուցում, նշված 20 տների կահավորում և 20 հատ արևային տաքացուցիչների տեղադրում, ինչպես նաև 34 հատ արևային տաքացուցիչների տեղադրում գյուղի բնակիչների տների համար, գյուղի վարչական շենքի, բուժկետի և մանկապարտեզի վերանորոգում, խաղահրապարակի կառուցում և գերեզմանատան բարեկարգում: ՀՀ փոխվարչապետի 2025 թ. մարտի 4-ի համապատասխան որոշմամբ ծրագիրը որակվել է բարեգործական:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40