Կապան համայնքի ավագանին հավանություն է տվել որոշման մի շարք նախագծերի

25.04.2022 22:42
1179

Այսօր՝ ապրիլի 25-ին, Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ավագանու հերթական նիստը, որին ներկա էին ավագանու 22 անդամներ։ Նիստը սկսվեց հայտարարությամբ․ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը տեղեկացրեց, որ ավագանու «Շանթ դաշինք» խմբակցության անդամ Սպարտակ Զաքարյանը դիմում է ներկայացրել՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Նրա մանդատը տրվել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գևորգ Դինունցին:

Օրակարգում նախապես ընդգրկված էր 21 հարց, համայնքի ղեկավարի առաջարկով ներառվեց ևս մեկը: Օրակարգային հարցերի առանցքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/ ստանալու նպատակով 2022 թվականի բյուջետային ծրագրավորման հայտերն էին, որի մասին մանրամասն զեկուցեց Կապանի համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանը։ Ներկայացվող աշխատանքների ծավալը այս տարի աննախադեպ է․ մոտ 4 մլրդ 800 մլն ՀՀ դրամի աշխատանքներ, որից 1 մլրդ 800 մլն ՀՀ դրամը համայնքի մասնաբաժինն է՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության համաֆինանսավորմամբ։

Ավագանու հաստատմանն էր ներկայացվել նաև «Կապանի արվեստի թանգարան» ՀՈԱԿ–ի վերանվանման նախագիծը, ըստ որի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության և արվեստի թանգարանները այսուհետ գործելու են «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ–ի կազմում։

Նիստի օրակարգում ընդգրկված էին Կապան համայնքի 2022 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման արդյունքները ներկայացնելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու, ինչպես նաև օգտագործման տրամադրելու, քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու, գույք նվիրաբերելու վերաբերյալ մի շարք այլ հարցեր։

Ավագանու որոշումներին առավել մանրամասն ծանոթանալ ցանկացողները կարող են դիտել առցանց հեռարձակումը։

https://www.youtube.com/watch?v=MA44ZY145q8

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40