Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորանքն Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2024 11:12
717

Սիրելի՛ մանկավարժներ և կրթական գործի հարգելի՛ նվիրյալներ

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ, տոն, որը մենք ավանդաբար նշում ենք հարգանքի ու երախտագիտության մեծ զգացումով: Եվ դա պատահական չէ, քանի որ յուրաքանչյուրիս ճակատագրի, որպես մարդ և քաղաքացի կայացման, անհատականության և աշխարհայացքի ձևավորման և, ի վերջո, գիտելիքներ ստանալու մեջ անփոխարինելի է ձեր դերակատարումը:

Այսօր, առավել քան երբևէ, ձեզնից ու ձեր աշխատանքից է կախված, թե ինչ արժեհամակարգ կունենա վաղվա մեր հասարակությունը: Խելացի և բազմակողմանի զարգացած սերունդ կրթելը դժվարին ու պատասխանատու առաքելություն է, որն անմնացորդ նվիրում է պահանջում, ու հենց այդ նվիրումն է, որ Ձեր մասնագիտությունը վերածում է իրական կոչման:

Բոլորս ժամանակին աշակերտ ենք եղել և այսօր, օրվա խորհրդով պայմանավորված, ակամայից վերհիշում ենք մեր բոլոր այն ուսուցիչներին, ովքեր անշահախնդրորեն մեզ են տվել ոչ միայն իրենց մասնագիտական գիտելիքները, այլև ջերմությունն ու հոգատարությունը, սովորեցրել են ճանաչել ու սիրել, ինքնուրույն մտածել, որոշումներ կայացնել և պատասխանատվություն ստանձնել այդ որոշումների համար։ Եվ այս առիթը օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր ուսուցիչներին, որոնցից յուրաքանչյուրին յուրովի եմ գնահատում՝ իմ էության ձևավորման հարցում նրանց ունեցած ավանդի համար։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալի տոնի կապակցությամբ և Ձեր ընտրած դժվարին ճանապարհին մաղթում ամուր առողջություն, անսահման համբերություն և անսպառ ուժ: Թող հասարակության շրջանում գնահատված և արժևորված լինելու զգացումը մշտապես ուղեկցի ձեզ ձեր ողջ կյանքի ընթացքում։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22