Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորանքը՝ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ

01.05.2024 12:42
849

Սիրելի՛ կապանցիներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս տոնական այս օրվա՝ Աշխատանքի և Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։

Աշխատող մարդը ցանկացած հասարակության զարգացման ու առաջընթացի խթանիչ ուժն է և աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում նշվող մայիսմեկյան այս տոնը ևս մեկ առիթ է գովաբանելու և կարևորելու աշխատավոր և արդյունք ստեղծող մարդուն։

Այս տոնը հատկապես հոգեհարազատ և սրտամոտ է հայ ժողովրդին, քանի որ դարեր ի վեր հայը իր համառ և քրտնաջան աշխատանքով է կերտել իր ինքնությունը, պահպանել ազգային ավանդույթներն ու ամրապնդել իր լինելիությունը՝ իր մեջ ունենալով այն հստակ գիտակցումը, որ հենց աշխատանքն է մարդու կատարելագործման, անընդհատ զարգացման և բարեկեցության հիմնաքարը: Այսօր էլ այս պարզ գիտակցումը ընդունելով միայն կարող ենք հասնել մեզ համար ցանկալի եւ շոշափելի արդյունքների՝ ստեղծելով հիմնարար ու մնայուն արժեքներ:

Ուստի, ցանկանում եմ Ձեզ ըստ արժանվույն գնահատված, ձեր իսկ հմտություններին ու ունակություններին համապատասխան այնպիսի աշխատանք, որը կխթանի ձեր ստեղծագործելու եւ ներքին պոտենցիալը բացահայտելու մղումները եւ բարենպաստ պայմաններ կստեղծի արժանապատիվ կյանքի կառուցման եւ մեր համայնքի շենացման ու հզորացման գործում սեփական ներդրումն ունենալու համար։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ օրվա կապակցությամբ` բոլորիս մաղթում խաղաղ երկինք, հետաքրքիր ու ստեղծարար աշխատանք և ամենայն բարիք:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01