Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորանքը՝ գրադարանավարի օրվա կապակցությամբ

07.10.2023 18:28
978

Գրադարանային համակարգի սիրելի՛ աշխատակիցներ,

գրադարանային գործի հարգելի՛ մասնագետներ

Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Այս օրը լավ առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու գրքի արժեքին և գրադարանավարի գործի կարևորությանը: Հայ ժողովուրդը հազարամյակների իր պատմության ընթացքում միշտ էլ առանձնահատուկ սիրով է վերաբերվել գրին և գրականությանը, իսկ գրագետ, կարդացած մարդը հարգանք է վայելել հասարակության շրջանում։ Հանդես գալով որպես ընթերցողի խորհրդատու և հաճախ նաև առաջնորդ՝ դուք հարգանք եք ձևավորում երբեք չարժեզրկվող գրի ու գրականության հանդեպ: Տեղեկատվական տեխնոլոգիաների այս հարափոփոխ աշխարհում՝ ձեզ է վստահված ընթերցողի նախասիրությունները բավարարելու, գրքի և ընթերցանության հանդեպ հետաքրքրություն արթնացնելու, ընթերցող–գրադարան կապը ամրապնդելու և զարգացնելու առաքելությունը։ Ձեր արդյունավետ խորհուրդներով և ուղղորդումներով են մարդիկ մուտք գործում գրականության անծայրածիր աշխարհ ու գտնում իրենց անհրաժեշտ գրականությունն ու գրքերը:

Լիահույս եմ, որ ձեր նվիրված աշխատանքի, ամենօրյա ջանքերի շնորհիվ՝ գիրքը, ընթերցանությունը կշարունակեն մնալ կրթության, դաստիարակության և համակողմանի զարգացման կարևոր և մնայուն բաղադրիչը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում հաջողություններ՝ ձեր պատասխանատու և պատվաբեր աշխատանքային գործունեության ընթացքում:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22