Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներ՝ գյուղական բնակավայրերում

07.08.2026 16:09
320

Առաջնորդվելով համայնքի համաչափ զարգացման սկզբունքով՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ մի շարք գյուղական բնակավայրերում մեկնարկել են գյուղամիջյան, դաշտամիջյան և հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհների բարեկարգման մեծածավալ աշխատանքներ։

Համայնքում ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված այս ծրագիրը միտված է գյուղատնտեսության զարգացման խթանմանը, բնակիչների կենսագործունեության համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև բոլոր տրանսպորտային միջոցների անվտանգ ու անխափան երթևեկության ապահովմանը։

Հաշվի առնելով յուրաքանչյուր գյուղի առաջնահերթ կարիքներն ու խնդիրները՝ ճանապարհների հարթեցման, լայնացման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են հետևյալ գյուղական բնակավայրերում․

Մասնավորապես՝ Ճակատեն, Աղվանի և Տանձավեր գյուղերում՝ բարեկարգվել են հեռագնա արոտավայրեր, Կաղնուտ գյուղում՝ դեպի գյուղ տանող ճանապարհները։ Անտառաշատում իրականացվել են գյուղամիջյան, դաշտամիջյան և հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքներ, Տավրուս, Ներքին Խոտանան, Վանեք և Բարգուշատ գյուղերում՝ գյուղամիջյան ու դեպի գյուղ տանող ճանապարհների, Օխտար և Վարդավանք գյուղերում՝ գյուղամիջյան, Դավիթ Բեկում՝ դաշտամիջյան և գյուղամիջյան, իսկ Սրաշեն և Գեղանուշ գյուղերում՝ դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքներ։

Գործընթացը առաջիկայում նախատեսվում է իրականացնել նաև Ձորաստան, Վերին Խոտանան, Ճակատեն, Շիկահող, Շիշկերտ գյուղական բնակավայրերում և դեպի Հունական եկեղեցի տանող ճանապարհահատվածում։

Նշենք, որ վերոնշյալ աշխատանքներն իրականացվում են համայնքային բյուջեի միջոցներով։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40