Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակման 35-ամյակի կապակցությամբ

21.09.2026 11:10
729

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ պետական տոնացույցի այս կարևորագույն օրվա՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 35-ամյակի կապակցությամբ։

1991 թվականի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի կենսագրության մեջ կմնա որպես շրջադարձային իրողություն, երբ մեր ժողովուրդը իրականություն դարձրեց սեփական ճակատագիրը սեփական ձեռքերով կերտելու, ազատ ու անկախ հայրենիքում ապրելու իր դարավոր երազանքը:

Մեր անկախությունը ձեռք է բերվել պատմական մեծ փորձությունների, կորուստների և պայքարի ճանապարհով։ Այդ պատճառով այն մեզ համար մեծագույն ձեռքբերում լինելուց

զատ նաև հանձնառություն է՝ պահպանելու և ամրապնդելու մեր պետականությունը, զարգացնելու մեր երկիրը, պաշտպանելու նրա ինքնիշխանությունը և մեր միասնական կամքով կերտելու այնպիսի հզոր Հայաստան, որը վստահ ու արժանապատվորեն կփոխանցենք գալիք սերունդներին։

Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի անկախության ձեռք բերման ծանր գինը և այն պահպանելու իր բաժին պատասխանատվությունը։

Եթե թերթենք պատմության էջերը կտեսնենք, որ պետության համար օրհասական պահերին, երբ դրված է եղել նրա լինել-չլինելու հարցը, հայ ժողովրդի անվախ, հայրենասեր և անկոտրում զավակները երբեք չեն ընկրկել և պայքար են մղել հայրենիքի մի թիզ հողի, անկախության համար, նույնիսկ եթե գինը եղել է սեփական կյանքը։

Այսօր և միշտ պարտավոր ենք հիշել և խոնարհվել բոլոր այն տղաների հիշատակի առջև, ովքեր զոհաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, սերունդներին թողնելով անկախ հայրենիքի գաղափարն ու այն պահպանելու սրբազան առաքելությունը։ Մեր բարոյական պարտքն է պատվով կրել այդ առաքելությունը և մեր գործերով ու արարքներով արժանի լինել նրանց հիշատակին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Անկախության տարեդարձի առթիվ՝ մեր երկրին մաղթելով անսասան խաղաղություն, հզորացում և անկասելի առաջընթաց:

Գևորգ Ռազմիկի Փարսյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40