Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց տոնի կապակցությամբ

08.03.2026 11:19
370

Թանկագին մայրեր,

Սիրելի՛ կանայք, քույրեր և դուստրեր,

Այսօր Կանանց միջազգային օրն է։ Պատեհ առիթ է ընձեռվել Ձեզ ուղղելու մեր անկեղծ շնորհավորանքներն ու որդիական սերը տոնի առթիվ։

Մարտի 8-ը մեզանում ընդունված է համարել որպես գարնան, սիրո, մայրության և գեղեցկության տոն։ Ուստիև ակնկալում ենք, որ այն իր հետ կբերի լավատեսություն, փոխադարձ սիրո, հավատի, բարի կամեցողության և լույսի հավելյալ շունչ։

Ճիշտ է ասված՝ դուք մեր օջախների հոգատար պահապաններն եք։ Ոգեշնչող է Ձեր զորակցությունը բոլոր այն ձեռնարկումներին, որոնք միտված են հարավային մայրաքաղաքի առջև ծառացած հիմնախնդիրների աստիճանական լուծմանը։ Նաև Ձեր ամենօրյա ջանքերի շնորհիվ է, որ Կապանը օրավուր ավելի ակնահաճո է դառնում, մեր քաղաքում ապրելը՝ ավելի հարմարավետ և հաճելի։

Դժվարին մեր ժամանակներում, անշուշտ, ավելի շատ հոգսեր և խնդիրներ կունենայինք, եթե չլիներ Ձեր սքանչելի ներկայությունը, եթե չլիներ կնոջ անեզրական սերը ընտանիքի և հայրենիքի հանդեպ։ Իզուր չի ասել Նժդեհը․ «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»։

Հիշարժան այս օրը ցանկանում եմ, որ մեր մայրերն ու քույրերը, բոլոր կանայք միշտ լինեն գնահատված ու մեծարված, միշտ լինեն գեղեցիկ և հմայիչ, իսկ գարնանային այս օրը նշեն բարձր տրամադրությամբ։

Գևորգ Ռազմիկի Փարսյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10