Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07.04.2025 12:16
581

Թանկագին մայրեր,

Ձեր անգնահատելի առաքելության հանդեպ մեծագույն հարգանքով և խոնարհումով շնորհավորում եմ Ձեզ Ավետման օրվա՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։

Տոն, որն անչափ հաճելի առիթ է մեզ ընձեռում ևս մեկ անգամ ընդգծելու ու կարևորելու հայ մայրերի բացառիկ դերը մեր կյանքում: Անվիճելի ճշմարտություն է, որ յուրաքանչյուր մարդու համար ամենագեղեցիկը, ամենանուրբն ու քնքուշը, ամենաջերմն ու հոգատարը իր մայրն է, գեղեցիկ՝ իր անմնացորդ նվիրվածությամբ, իր փխրուն հոգու մեծությամբ և անշահախնդիր սիրելու կարողությամբ:

Մայրն անփոխարինելի, անկրկնելի և ամենասուրբ էակն է, ում սերը բոլոր ժամանակներում ոգևորել ու պաշտպանել է, ուժ է տվել ու վստահություն ներշնչել, ներել, հավատացել և լուռ աջակցել։

Միևնույն ժամանակ, մայրն է, որ իր ուսերին կրում է օջախը վառ ու շեն պահելու բարձր պատասխանատվությունը՝ դառնալով ընտանիքի կայունության ու հարատևության ամուր հենասյունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, թանկագին մայրեր, եղե՛ք առողջ, սիրված և ըստ արժանվույն գնահատված, իսկ մենք մեր հերթին կանենք առավելագույնը, որպեսզի դուք մտահոգվելու, առավել ևս տխրելու առիթներ երբեք չունենաք։

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53